Թուրքիայի ազգային ավիափոխադրողը՝ Turkish Airlines-ը, մտադիր է չվերթներ իրականացնել դեպի Հայաստան։ Այդ մասին հայտնում են Bloomberg-ը և Türkiye Today–ը։ Ընդ որում, նշվում է, որ չվերթները կիրականացվեն պահանջարկի առկայության պարագայում։
Ինչպես հայտնում են մոլդովական լրատվամիջոցները՝ նախնական տվյալներով իշխող կուսակցությունը ստացել է նոր խորհրդարանի մանդատների մեծամասնությունը։ Ռուսամետ ընդդիմությունն այս անգամ ևս պարտվել է։
Սպասվում է, որ հիմնական պայքարը կծավալվի իշխող եվրոպամետ «Գործողություն և համերաշխություն» ու Հայրենասիրական դաշինքի միջև, որը դեմ է եվրոինտեգրմանը։ Վերջինս գլխավորում է նախկին նախագահ Իգոր Դոդոնը, որը կողմ է Ռուսաստանի հետ մերձեցմանը։
Այս տարվա օգոստոսին Ալյասկայում Թրամփի հետ հանդիպումից հետո Պուտինն առաջարկել էր հաջորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում։ ԱՄՆ նախագահը դա հավանական էր համարել՝ հավելելով, որ դրա համար իրեն կքննադատեն։
Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ հարձակումն իրականացվել է «Калибр» և «Кинжал» տեսակի հրթիռներով, ինչպես նաև «Shahed» տեսակի անօդաչուներով։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որարձակվել է գրեթե 500 անօդաչու և մոտ 40 հրթիռ։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ասադի հասցեին մեղադրանքները, որոնց հիման վրա տրվել է այդ օրդերը, կապված են «2011 թվականի նոյեմբերի 23-ին Դառաայում տեղի ունեցած իրադարձությունների հետ»։
Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ժամանակ։ Ի թիվս այլ հարցերի Փաշինյանը հայտարարել է, որ Իլհամ Ալիևի հետ միասին որոշել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի։
Զելենսկիի կարծիքով՝ կողմերից մյուսը, որը կարող էր Ռուսաստանին դրդել դադարեցնելու պատերազմը, ԱՄՆ-ն է։ «Մոսկվան վախենում է Ամերիկայից և միշտ ուշադրություն դարձնում նրա վրա»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
Նա նաև կոչ է արել ողջ աշխարհում վերջ դնել զինված բազմաթիվ հակամարտություններին՝ առանձնացնելով Գազայի հատվածում տիրող իրավիճակը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ Ի թիվս այլ հարցերի Էրդողանն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։
Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան սոցիալական մեդիայի իր էջում տեսանյութ է հրապարակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կազմակերպված ընդունելությունից։
ՌԴ ՊՆ-ն պնդում է, որ անօդաչուները, որոնք զինված են եղել «ֆուգասային մարտալիցքերով», առափնյա շրջանում հարձակում են իրականացրել քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ։
Փհենյանը պատրաստ է Վաշինգտոնի հետ բանակցություններին, եթե ԱՄՆ-ն հրաժարվի Հյուսիսային Կորեան ապամիջուկայնացնելու իր պահանջից։ Yonhap գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։
Ինչպես հայտնում է Reuters-ը, Քիմելը սեպտեմբերի 15-ին խոսել է Քըրքի սպանության մասին՝ քննադատելով «MAGA-ական հրոսակին», այսինքն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցներին։
Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության կարծիքով՝ այդ միջոցը հնարավորություն կտա «արդարացիորեն բաշխել վիճակախաղում գրանցման բեռը» բոլոր այն անձանց միջև, որոնք դրան մասնակցում են, այլ ոչ թե միայն հաղթող անձանց։
ՄԱԿ-ի հանձնաժողովը, անկախ հետաքննության արդյունքում, եկել է այն եզրահանգման, որ Իսրայելը Գազայի հատվածում պաղեստինցիների նկատմամբ իրագործել է ցեղասպանություն։ Այդ մասին BBC-ի փոխանցմամբ նշվում է հանձնաժողովի հրապարակած զեկույցում։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետի պաշտոնում նշանակել է Սեբաստիեն Լըկորնյուին։ Վերջինս նախկին վարչապետ Ֆրանսուա Բայրուի կառավարությունում զբաղեցնում էր զինված ուժերի նախարարի պաշտոնը։ Լըկորնյուն 39 տարեկան է, Մակրոնի համախոհներից մեկը։
Ռադարները գրանցել են ավելի քան 10 օբյեկտ ու ինչպես նշում է լեհական պաշտպանական գերատեսչությունը, «բոլոր նրանք, որոնք սպառնալիք էին հանդիսանում, խոցվել են»։
РБК Украина-ի և պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոյի տվյալներով՝ խոսքը ընդդիմադիր պատգամավոր Ֆյոդոր Խրիստենկոյի մասին է։ Պատերազմից առաջ Խրիստենկոն հեռացել էր Ուկրաինայից ու, ամենայն հավանականությամբ, թաքնվում էր Դուբայում։
Իր հերթին Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ դանիական իշխանություններին անձամբ է խնդրել այդ մասին։
Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իսիբան որոշել է հրաժարական տալ։ Այդ մասին հայտնում NHK հեռուստաընկերությունն ու Reuters գործակալությունը։ Որպես պատճառ նշվում է իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ներսում առկա տարաձայնությունները։
«Ես չեմ կարող մեկնել Մոսկվա, երբ իմ երկիրն ամեն օր ենթարկվում է հրթիռակոծության։ Ես չեմ կարող գնալ այդ ահաբեկչի մայրաքաղաք»,- հայտարարել է նա։
Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբը ձևակերպել է բոլոր որոշումները, իսկ կողմերը հիմա շփումներն ապահովում են երկկողմ ձևաչափով։ Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Հայաստանն իրավունք ունի ինքնուրույն որոշում կայացնել Եվրամիության հետ իր ինտեգրման հեռանկարների վերաբերյալ, սակայն Երևանում պետք է հասկանան, որ դա կնշանակի ՌԴ-ի հետ առևտրում սկզբունքորեն այլ սակագնային ռեժիմ, կարծում է ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը։
Դոնալդ Թրամփը ստորագրել է իր 200-րդ նախագահական հրամանագիրը։ Այդ փաստաթղթով ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը վերանվանվել է Պատերազմի նախարարության։ Հենց այդ կերպ էր Պենտագոնը կոչվում մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը։
Ադրբեջանի կառավարության որոշմամբ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) 2025 թվականի սեպտեմբերի 3-ից կդադարեցնի իր պատվիրակության գործունեությունը Ադրբեջանում։ Այդ մասին նշվում է Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։
2025 թվականի սեպտեմբերի 1-ին ԵԱՀԿ Մշտական խորհուրդը որոշում է ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա հետ կապված կառույցների փակման վերաբերյալ։ Այդ մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Դրանց մասնակցում է ավելի քան 2000 զինվորական, 450 միավոր սպառազինություն և ռազմական տեխնիկա, ներառյալ՝ 9 ինքնաթիռ և ուղղաթիռ, ավելի քան 70 անօդաչու։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ձերբակալվել է Գերագույն ռադայի նախկին նախագահ Անդրեյ Պարուբիյի սպանության մեջ կասկածվող անձը։ Ինչպես գրում է BBC-ն, հղում անելով Ուկրաինայի նախագահին, կասկածյալն առաջին ցուցմունքն է տվել։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել արաբական Al Arabiya հեռուստաընկերությանը, որտեղ հիմնական անդրադարձն արվել է Վաշինգտոնում ստորագրված հայ-ադրբեջանական միացյալ հռչակագրին։
Իսրայելը կրկնակի հարված է հասցրել Գազայի հատվածի հարավում գտնվող Խան-Յունիս քաղաքի Նասեր հիվանդանոցին, ինչի հետևանքով զոհվել է 20 մարդ, այդ թվում՝ լրագրողներ և բուժաշխատողներ։
IPC-ի գնահատմամբ՝ սեպտեմբերի վերջին այն անձանց թիվը, որոնք ամենօրյա ռեժիմով բախվում են սովի խնդրին, սպառնում է հասնել մինչև 641 հազարի, իսկ «աղետալի պայմանները» կտարածվեն Գազայի հատվածի հարավային շրջաններ՝ Դեյր-ալ-Բալահ և Խան-Յունիս։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եվրոպացի դաշնակիցներին հայտնել է, որ հավանական է համարում մարտական գործողությունների դադարեցումը և զիջել արդեն իսկ Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքները։ Այդ մասին գրում է The Daily Telegraph-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ի իր էջում հրապարակում է արել, որը նվիրված է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ հանդիպմանը։
Հռոմի Լևոն XIV պապը ավանդական կիրակնօրյա պատարագի ժամանակ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված խաղաղության մասին հռչակագիրը։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնաբանել են «Թրամփի ուղի» անունը ստացած ճանապարհի բացումը, որը Ադրբեջանը կկապի Նախիջևանի հետ։ Իրանի նախագահի խոսքով՝ իրանական լրատվամիջոցները ուռճացնում են ստեղծված իրավիճակը։
Զախարովա. Հայ-ադրբեջանական կարգավորման ներկա փուլը մեկնարկել է Ռուսաստանի անմիջական աջակցությամբ և կենտրոնական դերակատարմամբ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի բարձր մակարդակի եռակողմ հայտարարության ընդունմամբ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում հայտարարել է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության ճանապարհին ձեռք բերված առաջընթացը ողջ տարածաշրջանում կնպաստի խաղաղությանը։
Իրանի իշխանությունները դեմ են այն հանգամանքին, որ ԱՄՆ-ը ստանա Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի կառավարումը։ Այդ մասին գրում է իրանական Tasnim գործակալությունը։
Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA գործակալությունը, հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը, Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է Ադրբեջանին դիվանագիտական ձեռքբերման համար։
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից համատեղ հռչակագրի ստորագրումը, ինչպես նաև նշել, որ Բեռլինը պատրաստ է աջակցել Երևանին և Բաքվին կայուն խաղաղության ճանապարհին:
Նրա խոսքով՝ օգոստոսի 8-ը պատմական օր է Բաքվի և Երևանի հարաբերություններում և շատ դրական հետևանքներ կունենա ողջ տարածաշրջանի համար:
Եվրամիությունը ողջունում է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված խաղաղ կարգավորման մասին հռչակագիրը և պատրաստակամություն հայտնում ներդրումներ կատարել տարածաշրջանի տրանսպորտային նախագծերում՝ «հանուն մարդկանց մերձեցման»:
Ֆրանսիան ողջունում է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հովանու ներքո նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի միջև հայտարարված համաձայնագիրը, որն ուղղված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին` այն անվանելով «պատմական»։ Ռուբիոն նույնաբովադակ գրառում է արել նաև X-ի իր միկրոբլոգում։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել նախօրեին Վաշինգտոնում հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի վերաբերյալ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Սպիտակ տան։ Մուտքի մոտ նրան դիմավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Reuters-ի երկու աղբյուրները հայտնել են, որ անվտանգության կաբինետի ցանկացած որոշում պետք է հաստատվի ողջ կառավարության կողմից, որի նիստը կարող է գումարվել օգոստոսի 10-ից ոչ շուտ։
Ռուսաստանցի պաշտոնյան նշել է, որ «եթե խաղաղ կարգավորման միջնորդության գինը դառնա ԱՄՆ-ի վերահսկողությանը «Զանգեզուրի միջանցքը» հանձնելը, ապա դա սպառնալիք կդառնա նաև Իրանի համար»: