Ռուսաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան սեպտեմբերի 20-ին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել 2026 թվականի սեպտեմբերի 20-ին ՌԴ-ում 9-րդ գումարման Պետդումայի ընտրությունների անցկացման վերաբերյալ։ Այդ մասին նշվում է Իրավական տեղեկատվության պաշտոնական կայք էջում, որտեղ հրապարակվում են ռուսական պաշտոնական փաստաթղթերը։
Նույն օրը Ռուսաստանի տարածաշրջաններում կանցկացվեն նաև տարբեր մակարդակի տասնյակ ընտրություններ։
Առաջիկա խորհրդարանական ընտրությունները կդառնան առաջինը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնամասշտաբ պատերազմից հետո։
ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան հունիսի 15-ին հայտարարել է, որ աշնանը կայանալիք ընտրությունների ժամանակ Ռուսաստանում կարող են ինտերնետի հետ կապված խնդիրներ առաջանալ։ Նա կոչ էր արել «չտրտնջալ», քանի որ հնարավոր սահմանափակումները կապված են անվտանգության պահանջների հետ։
Լուսանկարը՝ sirius-ft.ru-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել