Տարիներ շարունակ մենք գրում ենք խնդիրների մասին՝ կեղծ դեղեր, թունավոր պոչամբարներ, խցանումներ ու տրանսպորտ։ Ներկայացնում ենք փաստերը, տալիս հարցերի պատասխանները ու թվում է՝ էլ պակաս բան չի մնացել, բայց օդում կախվում է մի նոր հարց՝ հետո ինչ։
Ի՞նչ է լինում հետո։ Ինչո՞ւ ոչինչ չի փոխվում։
«Հետո ինչ»-ը մեր նոր հաղորդաշարն է՝ խնդիրների լուծման հետքերով։ Այս շարքում մենք ձևակերպում ենք խնդիրը, հասկանում դրա պատճառները, փնտրում և ներկայացնում հնարավոր լուծումները։