Ամերիկյան կողմը պնդում է, որ հարվածները պետք է թուլացնեն Հորմուզի նեղուցում նավերի վրա հարձակման Իրանի կարողությունները։
Ընդգծելով Գրենլանդիայի տարածքը ռազմական ճանապարհով պաշտպանելու Դանիայի պատրաստակամությունը՝ Ֆրեդերիկսենը նշել է. «Պատճառներից մեկը, որ մենք տարիներ առաջ ստեղծեցինք ՆԱՏՕ-ն, այն է, որ եթե մեզանից մեկի հետ ինչ-որ բան պատահի, բոլորը կպաշտպանեն միմյանց»։
Պայմանագրերում հիմնական ուշադրությունը դարձվել է հակաօդային պաշտպանության համակարգերի, ԱԹՍ-ների գնումներին և մարտական տեխնիկայի ու սպառազինությունների արտադրության ոլորտում համատեղ նախագծերին:
Նեթանյահուն ընդգծել է, որ, այդուհանդերձ, հարցերի մեծ մասի պարագայում Իսրայելի ու Միացյալ Նահանգների շահերը համընկնում են։ «Խոշոր հարցերի շուրջ մենք համակարծիք ենք, ժամանակ առ ժամանակ դա չի ստացվում, սակայն մենք իրական դաշնակիցներ ենք»,- հավելել է նա։
Թրամփը նաև հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները հուլիսի 8-ի գիշերը «շատ հզոր հարվածներ» են հասցրել Իրանի ուղղությամբ։
Պարբերականի զրուցակիցները նշել են, որ Բաքուն այդ քայլը դիտարկում է որպես «Իսրայելի կողմից կարմիր գծերի հատում» և կարծում, որ Երուսաղեմը չի պատասխանել այն աջակցությանը, որն Ադրբեջանը ցուցաբերել է Իսրայելին Իրանի դեմ պատերազմի սկզբից ի վեր:
Ավելի վաղ Զելենսկին և Պուտինը հեռախոսազրույցներ էին ունեցել Թրամփի հետ, որպեսզի շնորհավորեն ԱՄՆ անկախության 250-ամյակը։ Դրանց ընթացքում քննարկվել էր ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հարցը։
Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունը, որին Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնում փոխարինել է որդին, արդեն երեք օր է ընթանում է Թեհրանում: Դրան մասնակցել են Խամենեիի մյուս երեք որդիները՝ Մոստաֆան, Մասուդն ու Մեյսամը։
Axios-ի տվյալներով՝ հունիսի 30-ին կողմերը պլանավորում են հանդիպել Կատարի մայրաքաղաք Դոհայում, որպեսզի քննարկեն Հորմուզի նեղուցի հետ կապված հարցերը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ Իսրայելի կառավարության որոշումը «քաղաքական դրդապատճառներ ունի» և նպատակ ունի «քողարկելու Գազայի հատվածում իրականացվող ցեղասպանությունը»։
Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը քննարկելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման գործընթացն ու երկու երկրների տրանսպորտային ենթակառուցվածքներում ԵՄ ներդրումները, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը վերածվեն «Կենտրոնական Ասիայից Եվրոպա միջանցքի»:
Նման հայտարարություն է արել Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը, որը մի քանի օր առաջ հանդես էր եկել համապատասխան նախաձեռնությամբ։ Կառավարության որոշումը պետք է վավերացվի նաև Կնեսետի՝ Իսրայելի խորհրդարանի կողմից։
Ինչպես նշում են ռումինական լրատվամիջոցները, օրինագծի նկատմամբ գործարկվել է, այսպես կոչված, «լուռ ընդունման» գործընթացը։
Բանաձևի նախագծում նշվում է, որ «ելնելով բարոյական և պատմական պարտքից՝ Իսրայելը ճանաչում է Օսմանյան կայսրության վերջին շրջանում հայ ժողովրդի դեմ իրագործված ցեղասպանությունը»։
Հունիսի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ուկրաինայի նախագահը դարձյալ պնդել էր, որ Բելառուսի տարածքում տեղակայված են ռուսական և բելառուսական վերահաղորդիչներ, որոնք օգտագործվում են Ուկրաինայի դեմ հարվածները համակարգելու համար։
Եվրոպացի այս պաշտոնյայի պատվիրակության կազմում Երևան կայցելի նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։ Ինչպես գրում է պարբերականը, բարձրաստիճան այս այցը կլինի եվրոպական կողմի աջակցությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը։
Լեյբորիստական կուսակցության պատգամավորներից մեկի խոսքով՝ վարչապետն իր հրաժարականի ամսաթիվը կարող է արդեն հայտարարել երկուշաբթի օրը՝ հունիսի 22-ին։
Կողմերը պայմանավորվել են ստեղծել Բարձր մակարդակի հանձնաժողով, որը կզբաղվի բանակցությունների գործընթացի վերահսկողությամբ։ Իրանն ու ԱՄՆ-ն նաև «կապի գիծ» են ստեղծել Հորմուզի նեղուցում «միջադեպերն ու թյուրիմացությունները» կանխելու համար:
Սոբյանինի հրապարակած տվյալներով՝ Մոսկվայի երկնքում խոցվել է գրեթե 200 անօդաչու սարք։
Այն 60 օրով երկարաձգում է ապրիլին հայտարարված հրադադարը, որպեսզի կողմերը համաձայնության գան վերջնական փաստաթղթի շուրջ։ ԱՄՆ-ն ընդգծում է, որ առայժմ սա միայն հուշագիր է, և դրա դրույթները կիրագործվեն միայն այն դեպքում, եթե Իրանը «իրեն լավ պահի»։
Նորմը կտարածվի բոլոր այն անձանց վրա, որոնք 1990 թվականից զբաղեցնում էին Հունգարիայի կառավարության ղեկավարի պաշտոնը։ Դա նշանակում է, որ նախկին վարչապետ Վիկտոր Օրբանը չի կարողանա այլևս զբաղեցնել այն, քանի որ վարչապետի պաշտոնում նա ընտրվել է 5 անգամ։
Հունիսի 15-ի գիշերը երկու երկրները հաստատել էին հուշագրի շուրջ աշխատանքների ավարտը, որը պետք է ստորագրվի հունիսի 19-ին Շվեյցարիայում։ Այն ենթադրում է բոլոր ռազմաճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, մարտական գործողությունների ավարտ։
Առաջիկա խորհրդարանական ընտրությունները կդառնան առաջինը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնամասշտաբ պատերազմից հետո։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները պայմանավորվել են դիտարկել Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ կանոնադրության համապատասխան հոդվածի կիրառումը՝ երկու տարվա ընթացքում Հայաստանի կողմից անդամավճարներ չվճարելու պատճառով։
Նրա խոսքով՝ Կրեմլը սպասում է վերջնական արդյունքներին։
Խոսելով Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման քաղաքական ուղեծրի մասին՝ Զախարովան ասել է, որ Ռուսաստանը Հայաստանի հետ հետագա հարաբերություններում իր քաղաքական կուրսը մտադիր է կառուցել՝ հաշվի առնելով Հայաստանի ղեկավարության իրական քայլերը:
Համաշխարհային առաջնորդները սկսել են շնորհավորել վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։
Անկախ պետությունների համագործակցության դիտորդական առաքելությունը հայտարարել է, որ հունիսի 7-ին կայացած ՀՀ խորհրդարանական ընտրությունների ժամանակ չի հայտնաբերել ընտրախախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքի վրա։
Ղազախստանի առաջնորդը նշել է, որ Աստանան պատրաստ է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում շարունակել ակտիվ համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ։
Եվրոպական կողմը մտադիր է Հայաստանի համար առևտրի ոլորտում սահմանել արտոնյալ պայմաններ։ Ընդ որում՝ խոսքը Առևտրի ինքնավար միջոցառումների մասին է, որի շրջանակում հայկական որոշ ապրանքներ կարող են եվրոպական շուկա մտնել առանց մաքսատուրքերի և քվոտաների։
ԵԱՏՄ անդամ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի առաջնորդները համատեղ հայտարարություն են ընդունել, որն անդրադառնում է Եվրոպական միությանն անդամակցելու Հայաստանի ձգտման շուրջ ստեղծված իրավիճակին։
Ռուսաստանը դժգոհություն է հայտնել Հայաստանի կողմից ռուսաստանցի որոշ դիտորդների՝ հունիսին խորհրդարանական ընտրություններին հավատարմագրումից հրաժարվելու կապակցությամբ և հայտարարել, որ այդ քայլը հաշվի կառնի Երևանի հետ հետագա հարաբերություններում։
Ռուսական կողմը հայտարարում է, որ Հայաստանը չի կարող միանգամից լինել տնտեսական երկու միությունների կազմում։ ՀՀ իշխանությունները հայտարարել են ԵՄ ինտեգրման ճանապարհի ընտրության մասին, ինչը խնդիրներ է ստեղծել Երևանի ու Մոսկվայի հարաբերություններում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ամերիկյան զինուժը Հորմուզի նեղուցի շրջանում խոցել է նաև իրանական չորս անօդաչու։ Reuters-ի զրուցակիցը նշել է, որ հարվածը հասցվել է Բանդեր-Աբբասում տեղակայված ցամաքային կառավարման կետին։
Հունգարիայի նոր վարչապետ Պետեր Մադյարի կողմից խորհրդարան ներկայացված օրինագծին կողմ է քվեարկել նրա «Տիսա» կուսակցության 133 պատգամավոր։ Նախկին վարչապետ Վիկտորի Օրբանի «Ֆիդես» կուսակցության 37 ներկայացուցիչ դեմ է եղել օրինագծի ընդունմանը։
Տեղում հերթապահող Գաղտնի ծառայության աշխատակիցները պատասխան կրակ են բացել՝ վիրավորելով կրակահերթ բացած տղամարդուն։ Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ավելի ուշ մահացել է։
Վերջին տվյալներով, որոնք ներկայացրել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, միայն Ուկրաինայի մայրաքաղաքում զոհվել է 2 մարդ, վիրավորվել ևս 44-ը, որից 28-ը հոսպիտալացվել է, այդ թվում՝ 2 երեխա։
Գործակալության գնահատմամբ՝ այս քայլը կարող է բարդացնել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև խաղաղության հաստատման շուրջ բանակցությունները։
Վաշինգտոնը փաստաթուղթը փոխանցել է պակիստանյան միջնորդների միջոցով։ Tasnim-ը գրում է, որ Իրանը ուսումնասիրում է տեքստը և դեռևս պատասխան չի տվել։
Նախնական քվեարկության ժամանակ «կողմ» է քվեարկել 50 սենատոր (հիմնականում՝ դեմոկրատներ և 4 հանրապետական), դեմ՝ 47-ը (հիմնականում՝ հանրապետականներ և 1 դեմոկրատ): Հանրապետական կուսակցությունից երեք սենատոր չի մասնակցել քվեարկությանը:
ԱՄՆ-ի հետ բանակցություններին մասնակցել են Եվրոպական խորհրդարանի, ԵՄ խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչները։ Հանդիպումը տևել է ավելի քան 5 ժամ: Կողմերը քննարկել են օրենսդրական այն նորմերը, որոնք ԵՄ-ն պետք է ընդունի։
Ինչպես փոխանցում է ռուսական ТАСС գործակալությունը, բանակցությունների առաջին մասն անց է կացել նեղ կազմով ու շարունակվել մոտ 1,5 ժամ։ Այնուհետ պատվիրակությունները բանակցությունները շարունակել են ընդլայնված կազմով։
Մոսկվան ըմբռնումով կվերաբերվի ցանկացած ընտրությանը, որը կանի Հայաստանի ժողովուրդը։ TACC-ի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի հնարավոր դուրս գալը Երևանի համար կարող է տնտեսական և սոցիալական լուրջ հետևանքների հանգեցնել։
Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հրավերով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 19-20-ը կայցելի Չինաստան։ Պետական այցի ժամկետների մասին հայտարարել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Անկարան և Երևանն ավարտել են երկու երկրների միջև ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքները: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օնջու Քեչելին։
Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտարարել է օդային տարածքի բացման և ավելի վաղ մտցված սահմանափակումների չեղարկման մասին։ Այդ մասին հայտնում է ԱՄԷ Gulf News գործակալությունը։
The Kyiv Independent-ի տվյալներով՝ ամերիկյան կողմը բանակցություններում առաջընթաց չի տեսնում, ինչի պատճառով այս այցը կարող էր զուտ խորհրդանշական լինել։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը մայիսի 4-ին Երևանում չի մասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որին մասնակցում են մոտ 50 երկրների առաջնորդներ։ Այդ մասին հայտնում է գերմանական dpa գործակալությունը։