HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանի հետ դիզելային գործարքը չի օգնում ԱՄՆ-ին էժանացնել վառելիքի գինը

Չնայած Ռուսաստանի հետ կնքված դիզելային գործարքին, ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գինը աճել է ևս 7 ցենտով՝ հասնելով 1 գալոնի դիմաց 6,35 դոլարի։ Այդ մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիայի տվյալներին։ Մեկ ամերիկյան գալոնը համարժեք է մոտ 3,8 լիտրի։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել համաշխարհային շուկաներ ռուսական դիզելային վառելիքի մատակարարման վերաբերյալ։ Այդ նպատակով ԱՄՆ ֆինանսների նախարարությունը, մինչև 2027 թվականի ապրիլի 7-ը, ժամանակավորապես մեղմացրել էր ռուսական դիզելային վառելիքի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։

Թրամփի խոսքով՝ Ռուսաստանը պետք է անհապաղ մատակարարեր ավելի քան 300 հազար տոննա դիզելային վառելիք, նոյեմբերին՝ ևս 500 հազար տոննա, իսկ հետագայում՝ լրացուցիչ մեկ միլիոն տոննա։ Reuters գործակալության տվյալներով՝ ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավը հոկտեմբերի 22-ին դուրս է եկել Պրիմորսկի նավահանգստից։

Փորձագետները թերահավատորեն էին գնահատում այն հանգամանքը, որ Ռուսաստանի հետ ձեռք բերված համաձայնությունը կարող է էապես նվազեցնել ԱՄՆ-ում վառելիքի գները։

Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կկայանան Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները։ Վերլուծաբանները կանխատեսում են, որ դրանց արդյունքում Հանրապետական կուսակցությունը կարող է կորցնել Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ վերահսկողությունը։

Հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ վառելիքի գների աճը ԱՄՆ բնակիչների՝ Դոնալդ Թրամփի գլխավորած հանրապետական վարչակազմից դժգոհության հիմնական պատճառներից մեկն է։

Լուսանկարը՝ արխիվային/REUTERS/Aaron Schwartz

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter