8-րդ հարկ․ ինչպես է բուլղարացի գործարարը Հայաստանում զբաղվում խաղատների արգելված գովազդով
Հայաստանում խաղատների գովազդն արգելված է։ Բուլղարացի մի գործարար գտել է արգելքը շրջանցելու միջոցը և գումար է աշխատում։ Նա ձեռք է բերել հայկական կայքեր և դրանցում ակտիվ գովազդում է արտասահմանյան առցանց խաղատներ։ Գործարարը դարձել է նաև Ազգային ժողովի գործունեությունը հանգամանալից վերլուծած parliamentmonitoring.am կայքի սեփականատեր։
«8-րդ հարկ» փոդքասթում «Հետքի» լրագրող Արեն Նազարյանը ներկայացնում է, թե ինչպես է բացահայտել արգելված գովազդի ցանցը, դրա հետևում կանգնած գործարարի կապը և հայկական կայքերի սեփականատերերի փոփոխությունը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել