HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կրեմլում դեռևս չեն ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության դադարեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ զեկույցին

Կրեմլում դեռևս չեն ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության դադարեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ զեկույցին։ TACC գործակալության փոխանցմամբ` այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ոչ, չենք ծանոթացել։ Դեռևս չենք ծանոթացել»,- հայտարարել է ՌԴ նախագահի պաշտոնական ներկայացուցիչը։

Ավելի վաղ ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը հրապարակել էր Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների համատեղ «Հայաստանի Հանրապետության նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի գործողությունը կասեցնելու հնարավոր հետևանքների մասին» վերնագրով զեկույցը: Այնտեղ նշվում էր, թե ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցումը ինչպես կարող է ազդել ՀՀ տնտեսության վրա։

Զեկույցում նշվում է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության  դադարեցման դեպքում գազի ներմուծումը Հայաստանի համար կթանկանա 69%-ով։ ԵԱՏՄ անդամ երկրներից Հայաստան գազի ներմուծման հնարավոր սցենարի գնահատման հիմքում դրվել է 1000 խորանարդ մետրի դիմաց 300 դոլար գինը՝ մատակարարումների ֆիզիկական ծավալի պահպանման պայմանով։ 1000 խորանարդ մետրի դիմաց ներկայիս՝ 177,5 դոլար բազային գնի համեմատ՝ թանկացումը կկազմի շուրջ 69%։

Բացի այդ, զեկույցում նաև նշվում է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության դադարեցման դեպքում Ռուսաստանից Հայաստան կատարվող դրամական փոխանցումների ծավալը կկրճատվի ավելի քան երկու անգամ՝ հասնելով 1,8 միլիարդ դոլարի՝ 2025 թվականի 3,88 միլիարդ դոլարի համեմատ։ Փաստաթղթի համաձայն՝ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներից Հայաստան կատարվող դրամական փոխանցումների ընդհանուր ծավալը կարող է 2025 թվականի 3,95 միլիարդ դոլարից նվազել մինչև 1,85 միլիարդ դոլար։

Լուսանկարը՝ ՌԴ նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter