HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եվրոպացի առաջնորդները Վլադիմիր Զելենսկիից չեն պահանջել դադարեցնել Թրամփի հասցեին քննադատությունները

Եվրոպական առաջնորդները Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիից չեն պահանջել մեղմացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին արված արտահայտությունները: Այդ մասին Politico-ին հայտնել են դիվանագիտական շրջանակներում պարբերականի աղբյուրները։

«Իսկ ի՞նչ եք նրանից (Վլադիմիր Զելենսկիից՝ խմբ.) ակնկալում։ Նա հուսահատ վիճակում է, ու իրավիճակն արդեն ավելի վատ է»,- պարբերականին հայտնել է զրուցակիցներից մեկը։

Երկու օր առաջ Financial Times-ը գրել էր, որ ԵՄ երկրների առաջնորդները մտադիր են Ուկրաինայի նախագահին կոչ անել մեղմացնել Դոնալդ Թրամփի հասցեին քննադատությունը, քանի որ մտավախություն ունեն, որ Ուկրաինայի նախագահի կտրուկ արտահայտությունները կարող են էլ ավելի վնասել Վաշինգտոնի և Կիևի առանց այդ էլ լարված հարաբերություններին:

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter