HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսական զորքերը հարվածել են Սումիի բազմահարկ բնակելի շենքին, կան զոհեր

Ռուսական զորքերը կառավարվող ավիառումբերով հարվածել են Սումի քաղաքում գտնվող բազմահարկ բնակելի շենքերից մեկին։ Սումիի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովը հայտնել է, որ զոհվել է երկու մարդ։

Նրա խոսքով՝ հայտնի է նաև 7 տուժածի մասին, որոնց թվում 13-ամյա աղջիկ կա։ Երեք մարդ էլ գտնվում են ծանր վիճակում։

Սումիի քաղաքապետ Արտեմ Կոբզարը հայտնել է, որ հարվածի հետևանքով զոհվել են Սումիի քաղաքային խորհրդի աշխատակիցներ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ավիառումբը ուղիղ հարվածել է շենքի երրորդ և չորրորդ հարկերի միջև ընկած հատվածին։

«Հենց հիմա Ամերիկան հնարավորություն ունի ագրեսորին ճիշտ ազդակ ուղարկելու, որ անհրաժեշտ է գործադրել արդարացի ճնշում և ավարտել պատերազմը։ Մենք ակնկալում ենք, որ Լինդսի Գրեմի՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծն ի վերջո օրենք կդառնա, և դրանում նախատեսված լծակները կօգնեն ստիպել Ռուսաստանին ընտրել խաղաղությունը»,- գրել է Զելենսկին։

Լուսանկարը՝ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter