HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնություն

2027 թ. ապրիլի 26-ից մայիսի 2-ը սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնության անցկացման նախապատրաստական աշխատանքների պատշաճ կազմակերպման և իրականացման ապահովմամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում։

Ըստ հիմնավորման՝ սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությունը միջազգային նշանակության խոշոր մարզական միջոցառում է, որի անցկացումը ՀՀ-ում կարևոր նշանակություն ունի երկրի միջազգային մարզական հեղինակության բարձրացման, սպորտային ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնման, ինչպես նաև Հայաստանի՝ որպես միջազգային մարզական միջոցառումներ կազմակերպելու կարողություն ունեցող երկրի դիրքավորման տեսանկյունից։

Առաջնությանը ակնկալվում է նախնական շուրջ 500 մարզիկների մասնակցություն, բացի այդ նաև նրանց ուղեկցող անձնակազմի և այլ պատվիրակների մասնակցություն: Առաջնության անցկացումը իր կարևոր տեղն ունի մարզաձևի զարգացման և մասսայականացման գործում, ինչի արդյունքում ՀՀ էլ ավելի ճանաչելի կդառնա միջազգային մարզական հարթակներում՝ որպես առաջատար երկիր:

Միևնույն ժամանակ այն կնպաստի մարզամշակութային արժեքների և տուրիզմի զարգացմանը՝ այդ թվում հյուրանոցային, մշակութային կենտրոնների և մարզական կառույցների վերականգմանը՝ իր հերթին հետք թողնելով տնտեսության համընթաց զարգացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter