HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ԴասաTOOL»․ ինչպես հետեւել օդանավերի շարժին երկնքում

«Հետքը» շարունակում է վիդեոդասերի միջոցով պատմել օգտակար գործիքների մասին, որոնք, մասնավորապես, լրագրողներին ու փաստերի ստուգմամբ հետաքրքրված անձանց կօգնեն գտնել օգտակար տվյալներ: Նախկինում արդեն պատմել ենք այն մասին, թե ինչպես կարելի է արդյունավետ որոնում կատարել համացանցում եւ սոցիալական ցանցերում, ստուգել լուսանկարներ եւ տեսանյութեր, գտնել կայքի տիրոջը, քարտեզներ ստեղծել, տեղորոշում կատարել, օգտվել բաց աղբյուրներից, արբանյակային պատկերներից եւ այլն։

Մեր բոլոր վիդեոդասերը կարող եք գտնել այստեղ:

Այս վիդեոդասում կպատմենք, թե ինչպես կարելի է Flightradar24-ի եւ նմանատիպ այլ գործիքների միջոցով հետեւել օդանավերի շարժին, պարզել դրանց թռիչքի ուղղությունը, ուսումնասիրել չվերթերի պատմությունը եւ գտնել տեղեկություններ դրանց սեփականատերերի ու շահագործողների մասին։ 

Նման գործիքներն օգտակար են ինչպես պաշտոնյաների գործուղումներն ուսումնասիրելիս, այնպես էլ պատերազմի, քաղաքական լարվածության կամ այլ կարեւոր իրադարձությունների ժամանակ օդային տարածքներին հետեւելիս։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter