HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ավտոմեքենաների քանակը պետք է նվազի, որպեսզի քաղաքում երթեկությունը հնարավոր լինի. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պնդում է՝ Երևանում ավտոմեքենաների քանակը պետք է նվազի, որպեսզի քաղաքում երթեկությունը հնարավոր դառնա։

Քաղաքապետն առաջարկում է ավտոբուսների համար գոտիներ առանձնացնել, առողջապահական հիմքով սահմանափակումներ մտցնել մարդատար ավտոմեքենաների համար և շարունակական մեխանիզմներ գործադրել այն խախտումների նվազման համար, որոնք ազդում են երթևեկության վրա։

«Ունենք նոր տեսախցիկներ, փաստացի Երևանի քաղաքապետարանն է արդեն այդ տվյալները հավաքագրում, ուղարկում ՆԳՆ»,- հայտնեց Ավինյանը։

Խոսելով ենթակառուցվածքներից՝ քաղաքապետը նշեց, որ հենց այս պահին կառուցվում է Արշակունյաց-Իսակով ճանապարհը, որը գետի վրայով քաղաքի երկու մասերն իրար է կապելու, Նորագավիթում էստակադա և Շերամի չկառուցված հատվածն է կառուցվելու։

«Տեղային լուծումները, որոնք որոշ չափով հոսքը կավելացնեն և կկարգավորեն, մեր քաղաքային խցանումների խնդիրը չեն լուծելու։ Եթե մենք չխոսենք սահմանափակումների, առանձնացված ավտոբուսային գծերի, տուգանքները խստացնելու մասին, այս բոլոր ենթակառուցվածքները կկառուցվեն, մի ժամանակ կաշխատեն, վաղը նոր մեքենաներ կհայտնվեն, և այդտեղ էլ խցանում կլինի։

Կա շատ կոնկրետ աղտոտիչ, որը մենք ենք ստեղծում մեր մեքենաներով, դա NO₂-ն է, որը տարի տարվա վրա Երևանում աճել է»,- ասաց Ավինյանը։

Քաղաքապետի խոսքով՝ այս լուծումների տարբերակները դրվելու են հանրային քննարկման։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter