Քանի որ հաշմանդամություն ունեցող երեխային կարող են ուղեկցել տարբեր անձինք, այդ անձանց համար չի սահմանվել հատուկ կամ առանձնացված տեսակի տոմս ստանալու հնարավորություն։
«Իրականում, եթե մենք համեմատենք աշխատավարձ-պարգևավճար համադրությունը, ապա ֆիքսված թվերով, որոնք հետագայում կլինեն, ըստ էության, երևի մի բան էլ աշխատավարձի իջեցում է տեղի ունենում»,- հայտնեց Գալջյանը։
Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է բնակչության պետական ռեգիստրում անձի հասցեների հաշվառման համակարգում նախատեսել երկու տեսակի հասցե՝ հիմնական և ոչ հիմնական։
Այս ծրագրերի դեպքում շրջակա միջավայրի վերաբերյալ դիրքորոշումը լիազոր մարմինը կներկայացնի ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության շրջանակում։
Ըստ նախագծի՝ գործիքի կիրառման արդյունքները կկրեն գնահատմանն օժանդակող բնույթ և չեն կարող հիմք հանդիսանալ ուսումնական նյութը մերժելու համար։
Պաշտպան Հովհաննես Խուդյանն էլ հայտարարեց՝ Քննչական կոմիտեն ի սկզբանե չի ունեցել վարկած, որ այդ զենքերը քրեական վարույթի համար կարող են նշանակություն ունենալ, բայց զենքերի առգրավումներով ցանկացել է քաղաքական շոու ապահովել։
«Հանրային մեղադրողները չեն կարողանալու ներկայացնել գեթ մեկ ապացույց, որ այդ զենքերը կարող են փոխկապակցված լինել գործի հետ»։
Փորձագետն այս եզրակացությունը կազմելիս օգտվել է 1960-1990-ական թվականների սովետական գրականությունից, իսկ այն զենքը, որը պետք է փորձաքննության ենթարկվեր, 2010-ականների արտադրության է։
Նրանցից մեկի՝ գլխավոր փորձագետ Համլետ Աղամալյանի մասնագիտական կրթությունը հարցեր առաջացրեց պաշտպանների մոտ։ Բանն այն է, որ փորձագետն ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետը։
Դատարանին հայտնեց, որ վառոդների համեմատական փորձաքննություն կատարելու հնարավորություն չունեն, հետազոտելու մեթոդիկան չկա, դրա համար տարայի գրածի վրա չեն հիմնվում։
«Հետք»-ը հետաքննություն էր հրապարակել, որտեղ Ստեփանավանի բժշկական կենտրոնի նախկին բժիշկները պատմել էին, որ տնօրեն Անուշ Իսպիրյանը կեղծ բուժառուների է գրանցում և պետությունից գումար ստանում՝ իրականում բուժում չստացած մարդկանց համար։
Նրա պաշտպանը հայտնեց՝ Գալստյանը հնարավորություն չունի դատական նիստին ներկայանալու, քանի որ նրա տանը խուզարկություն է իրականացվում։
Եթե մարդն ունի օրինական որսորդական զենք, ապա դա չի կարելի դիտել որպես ապացույց՝ մեղսագրված ենթադրյալ հանցավոր արարքը հիմնավորելու համար։
Հիշեցնենք՝ մանդատակիրները նշել էին՝ մտահոգված են, որ ձեռնարկված միջոցներն, ըստ երևույթին, չեն համապատասխանում Հայաստանի՝ մարդու իրավունքների միջազգային իրավունքի շրջանակում ստանձնած պարտավորություններին։
«Պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձը չի կարող ազատությունից այլ կերպ զրկվե,լ քան ԱԺ համաձայնությամբ»,- նշել էր Արամ Վարդևանյանը։
Մանդատակիրները նշել են՝ մտահոգված են, որ ձեռնարկված միջոցներն, ըստ երևույթին, չեն համապատասխանում Հայաստանի՝ մարդու իրավունքների միջազգային իրավունքի շրջանակում ստանձնած պարտավորություններին։
Ըստ նրա՝ լոգիստիկան առանցքային նշանակություն ունի տնտեսության վրա, անմիջական ազդեցություն ունի շուկայում գործող գների վրա, և կապուղիների կայունությունն է ընկած հաջող լոգիստիկ համագործակցությունների հիմքում։
Տաթևիկ Սողոյանը նշում է՝ սոցցանցերում իր մայրիկի նկատմամբ ատելության խոսքը գեներացվել է միջադեպի առաջին իսկ րոպեներից և շարունակվում է մինչ օրս՝ կլինի դա իրեն լուսաբանող նյութերում, թե իր հրապարակումների մեկնաբանություններում։
Սոֆիա Բաղրամյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան աղջիկների արագ շախմատի փոխչեմպիոն: Սոֆիան այս առաջնությունում արդեն բրոնզե մեդալակիր էր։
«Ամեն մի օր մի բժիշկ էր գնում ու ամսվա կտրվածքով միջինում 8 աշխատանքային օր չէինք ներկայանում աշխատանքի, բայց ներկաները դրվում էին և երկկողմանի վճարումները ստանում էինք»,- պատմում է նա։
Պաշտպանն ընգծեց՝ այս զենքերը հայտնաբերվել են Սարգիս Հարությունյանի բնակարանից, որին ինքը չի ճանաչում, և որն այս գործով երբևէ մեղադրյալի կարգավիճակ չի ունեցել։
Թեև պաշտպանները հերթով տեսակետ հայտնելով՝ նշեցին, որ այդ պարագայում պաշտպանական կողմը զրկված է պաշտպանություն իրականացնելու հնարավորությունից, մեղադրանքի կողմի դիրքորոշումը չփոխվեց։
Թեև հանձնաժողովի նախագահը նշում է, որ այս ընտրատեղամասում բավական հանգիստ է եղել, այնուամենայնիվ, մի քանի արձանագրություն են կազմել:
Լուսյա Բաբաջանյանը պատմության ուսուցչուհի է եղել, մարկանց խորհուրդ է տալիս խելացի մտածել, ընտրել նրան, ով աշխատասեր է և ճշտախոս։
«Ուժեղ Հայաստան»-ի մյուս վստահված անձինք հայտնեցին, որ 3-րդ վստահված անձը դրսում ծխում է:
Քաղաքացին նշում է, որ ծրարի թափանցիկությամբ խախտվում է գաղտնիության իրավունքը:
«Հանրապետություն» կուսակցության թեկնածու Գրիգոր Առաքելյանի կարծիքով՝ կան բավարար հիմքեր գրանցումը անվավեր ճանաչելու համար։
Դատավորի այս որոշումը Սրբազանը երեսպաշտություն որակեց. «Դեկտեմբերի 30-ին նույն գործը եղել է իր մոտ, ի՞նչ է փոխվել, որ էն ժամանակ որև է ձևով կալանքը չի փոխել, հիմա փոխել է»,- ասաց նա։
Քաղաքացի Իզաբելլա Սարգսյանը նշում է՝ իրենք Արթուր Օսիպյանին չեն ճանաչում, բայց կա քրեական մեղադրանք և կա արարք, որոնք մեղադրանքն իրար հետ ընդհանրապես կապ չունեն։
Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության թեկնածուների 52%-ը գործազուրկ է, 34 հոգի եկամուտ չունի, 51-ը նաև դրամական միջոց չի հայտարարագրել։
Գործարարներ, փաստաբաններ և գործազուրկներ. ովքե՞ր են դաշինքի միլիոնատերերը, ովքե՞ր են ամենաբարձր եկամուտ ստացողները և ամենաշատ գույք ունեցող թեկնածուները։
Դատախազը միջնորդեց պահպանել կիրառված խափանման միջոց տնային կալանքը և այն երկարացնել ևս 3 ամսով։
Վարորդական իրավունքի զրկման ժամկետի ավարտից հետո խիստ սահմանափակ հնարավորություն կներդրվի՝ քաղաքացուն 6 տուգանային միավոր կտրամադրվի։
«Հանրապետություն» կուսակցության 85 պատգամավորի թեկնածուներից 30-ը գործազուրկ է, 23-ը՝ վերջին մեկ տարվա ընթացքում որևէ եկամուտ չի հայտարարագրել։ Միևնույն ժամանակ, թեկնածուներից 9-ի տարեկան եկամուտը գերազանցում է 10 մլն դրամը։
«Ի՞նչ են մտածում այն մարդիկ, ովքեր վերցնում են այդ գործը, տեսնում, որ էս մարդն ակնհայտ անմեղ է, բայց ասում են՝ ոչինչ, մենք համակարգի մաս ենք, կարելի է մի քիչ էս մարդուն ճնշել»,- ասաց նա։
«Շատ վատ հոտ ա գալիս թե՛ ցերեկը, թե՛ գիշերը։ Հնարավոր չի շնչել, լուսամուտ բացել չենք կարողանում։ Լինում ա, որ հյուրեր ենք ունենում, մեկ էլ նենց ա հոտը տալիս, որ սաղ բերանները փակում, գնում են։ Անընդհատ բողոքել ենք, հիմա հույսներս լրատվամիջոցն է»։
Ինչ է նշանակում պաշտպանները ներկայացնում են միջնորդություններ։ Պաշտպանները դատարանում ի՞նչ պետք է անեն։ Պաշտպանը զբաղվել է պաշտպանությամբ, ինչպիսի զարմանք։
Պաշտպանը պնդում է՝ գործընթացին նախևառաջ մասնակից է եղել ԱԱԾ-ն, Քննչական կոմիտեն, Դատախազությունը, որը կեղծ ապացույցների հիման վրա մեղադրական եզրակացություն է ներկայացրել դատարան։
«Սա մեծագույն սուտն է, որը տեղ է գտել մեղադրական եզրակացության մեջ։ Այս գործը հիմնված է կեղծ ապացույցների վրա, Դատախազությունը կեղծ ապացույցներով կեղծ մեղադրական եզրակացություն է բերել դատարան»,- նշեց պաշտպանը։
Ա. Իսպիրյանը և Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հերքում են ընտանեկան մտերմությունը, սակայն Ստեփանավանի ԲԿ-ի նախկին աշխատակիցներն ասում են, որ այդ կապը շահարկելով է նախկին տնօրենը չարաշահել իր դիրքը:
Դատական նիստն այսքանով ավարտվեց, հաջորդ նիստին փաստաբանն անդրադառնալու է իր բողոքի մյուս հիմքերին ևս, դրանք են՝ դատարանի հետևությունները՝ ապացույցների բավարարության վերաբերյալ և արարքի որակումը։
Նախագծով առաջարկվում է նաև տեսական քննության թեստերում ընդգրկել բացառապես այն կարգերին կամ ենթակարգերին վերաբերելի հարցեր, որոնց համար անձը հանձնում է քննությունը։
«Սրբազան պայքար»-ի աջակիցները, որոնք դահիճում էին, փակել էին իրենց ականջները՝ ցույց տալով, որ հարաժարվում են նույն մեղադրանքը 18 անգամ լսելուց։
Նման դատական վարույթները, որոնք ֆինանսավորվում են պետական բյուջեի հաշվին, ոչ միայն անհարկի ծանրաբեռնում են դատարանները, այլև հանգեցնում են հանրային միջոցների ոչ նպատակային օգտագործման՝ վտանգելով խոսքի ազատության և անկախ լրագրության սկզբունքնե
«Այդ տվյալը չներկայացվելու պարագայում գործի քննությունն ընդհանրապես առարկայազուրկ է դառնալու։ Եթե դատարանին մերժեն, ասեն՝ չկա այդպիսի տվյալ, բնականաբար հաջորդ միջնորդությունը պետք է լինի գործն իսկույն կարճելը»,- ասաց պաշտպանը՝
Դատավորը նշեց՝ ապացույցների ծավալի հետազոտումից հետո կարող են լրացում անել և քննարկել այդ հարցերը։
Աննա Պալաքյանը 8 ամիս առաջ Չինաստանից մոտ 1000 դոլար արժողությամբ ավտոպահեստամասեր է պատվիրել «ՊԱՄ ընտանիք» (PAM Family) ՍՊԸ-ի միջոցով, սակայն մինչ օրս իր առաքանին չի ստացել։
Արմեն Ավագյանը կնոջ, 1,5 տարեկան երեխայի և ընկերների հետ փետրվարի 25-ին մեկնել է Թաիլանդ՝ հանգստանալու։ Խմբում ընդհանուր 15 մարդ է, որոնցից 4-ը երեխաներ են։ Վաղը՝ մարտի 7-ին, նրանք պետք է վերադառնային Երևան, սակայն թռիչքը չեղարկվել է։
«Լրացուցիչ կհիմնավորենք, որ ՔԿ-ն ոչ միայն Հայաստանի ներսում, այլև Հայաստանից դուրս փորձել է կեղծիքը տարածել այս անձանց վարկաբեկելու և պախարակելու համար»,- հայտնեց Հովհաննես Խուդոյանը։