HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխարհաքաղաքական փոփոխություններից մինչև նոր լոգիստիկ լուծումներ․ Երևանում անցկացվում է E-Logi Fest 2026-ը 

Տարածաշրջանային կապերի զարգացումը, լոգիստիկ նոր լուծումներն ու էլեկտրոնային առևտրի հեռանկարները E-Logi Fest 2026-ի շրջանակում միավորել էին շուրջ 40 ընկերության։ 

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հուլիսի 17-19-ն ընթանում է E-Logi Fest 2026-ը։ Այն նախատեսված է բեռնափոխադրման և լոգիստիկայի ոլորտում գործող ընկերությունների, մասնագետների և ոլորտով հետաքրքրվողների համար։

«Իվենթ Ընդ Էքսպո Գրուփ» ՍՊԸ-ի համահիմնադիր-տնօրեն, e-Logi Fest միջոցառման կազմակերպիչ Քրիստինա Երեմյանը նշում է, որ լոգիստիկայի պարագայում շատ կարևոր են համագործակցությունները։

«Ցանկացած ապրանք, որը ձեռք ենք բերում խանութից, անգամ այդ ապրանքների ինքնարժեքի բավականին մեծ տոկոսում մեծ դեր ունի հենց լոգիստիկան։ Միջոցառումները, որտեղ կարող են ստեղծվել նոր լոգիստիկ համագործակցություններ, որը կնպաստի, որ թե՛ ժամկետների, թե՛ գնի տեսանկյունից կարողանանք ունենալ ավելի օպտիմալ արժեքներ, այս պարագայում միայն ի նպաստ տնտեսության կլինեն»,- ասում է նա։

Միջոցառման կազմակերպիչը խորհուրդ է տալիս ընկերություններին, որոնք ներմուծման ու արտահանման խնդիր ունեն, շրջել տաղավարներով և գտնել իրենց բիզնեսին համապատասխան լուծումներ։

«Աշխարհաքաղաքական տարբեր փոփոխություններից լոգիստիկ ճանապարհներն անընդհատ փոխվում են, և այս ոլորտում աշխատող բոլոր ընկերություններն անընդհատ կարիք ունեն նոր առաջարկներ ներկայացնելու»,- ասում է Քրիստինա Երեմյանը՝ նշելով, որ բացի ցուցահանդեսից կան նաև պանելային քննարկումներ, որոնց միջոցով էլ ներկայացնում են տարբեր առաջարկներ։

Ըստ նրա՝ լոգիստիկան առանցքային նշանակություն ունի տնտեսության վրա, անմիջական ազդեցություն ունի շուկայում գործող գների վրա, և կապուղիների կայունությունն է ընկած հաջող լոգիստիկ համագործակցությունների հիմքում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter