Թիվ 7/8 ընտրատեղամասում «Ուժեղ Հայաստան»-ից 3 վստահված անձ էր գրանցվել. նախագահն ասում է՝ մեկն արդեն դրսում էր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 7/8 ընտրատեղամասում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքից 3 վստահված անձ կար գրանցամատյանում: Մեր հարցին, թե ինչու՞ է 3 անձ գրանցվել, երբ ընտրատեղամասում օրենքով 2 վստահված անձ կարող է գտնվել, հանձնաժողովի քարտուղարն ասաց՝ եկել, դուրս են եկել, ապա հորդորեց դիմել հանձնաժողովի նախագահին:
Հանձնաժողովի նախագահ Կարապետ Պարսամյանն ասաց, որ նրանցից մեկը դրսում է: Մեր ճշտող հարցին, որ, այնուամենայնիվ, 3 վստահված անձ է այս պահին գրանցված, և նրա դուրս գալու ժամը նշված չէ, ասաց. «Կարողա դուրս չի եկել, դուրսը կանգնածա»:
Այնուհետև քարտուղարին հանձնարարեց գրանցամատյանում նշել վստահված անձի ընտրատեղամասից դուրս գալու ժամը:
Հանձնաժողովի նախագահն ընդունեց, որ մեր բարձրաձայնելուց հետո է գրանցամատյանում նշվել վստահված անձի դուրս գալու ժամը: «Ուժեղ Հայաստան»-ի մյուս վստահված անձինք հայտնեցին, որ 3-րդ վստահված անձը դրսում ծխում է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել