Թիվ 7/14 ընտրատեղամասում ընտրողը ծրարից հանել է քվեաթերթիկը և ցուցադրել՝ ում է ընտրել
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 7/14-ի ընտրատեղամասում 1891 ընտրող կա, ժամը 17:33-ի դրությամբ ընտրել է 999-ը:
Թեև հանձնաժողովի նախագահը նշում է, որ այս ընտրատեղամասում բավական հանգիստ է եղել, այնուամենայնիվ, մի քանի արձանագրություն են կազմել:
Օրինակ՝ ընտրողներից մեկը, քվեախցիկից դուրս գալով, ցուցադրել է ծրարից հանած կտրոնը: Խախտումն արձանագրվել է, դիտորդների և վստահված անձանց ներկայությամբ այն մարվել է:
Մեկ այլ քաղաքացի կորցրել է իր կտրոնը, քվեախցիկում փնտրել են, սակայն չեն գտել, հանձնաժողովի նախագահը մարել է այն:
Եղել են նաև անվան դիմաց կրկնակի ստորագրության դեպքեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել