HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Visa-ի, Mastercard-ի և JPMorgan-ի հազարավոր հաճախորդների տվյալներ արտահոսել են

Աշխարհի խոշորագույն ֆինանսական և վճարային համակարգերի՝ Visa-ի, Mastercard-ի և JPMorgan Chase-ի հազարավոր հաճախորդների տվյալներ արտահոսել են կիբեռհարձակման հետևանքով։ Ինչպես հաղորդում է The Wall Street Journal-ը, «n0n» անվանումով հաքերային խմբավորումը տվյալները հրապարակել է նոյեմբերի 19-ին։

Ըստ պարբերականի՝ հարձակումն իրականացվել է ոչ թե անմիջապես բանկերի կամ վճարային համակարգերի ներքին ցանցերի, այլ երրորդ կողմ հանդիսացող գործընկեր կազմակերպությունների համակարգերի վրա։ Ընկերությունները հայտնել են, որ հիմնական վճարային համակարգերը չեն տուժել, բանկային ծառայությունների մատուցումը չի ընդհատվել, իսկ հաճախորդների ֆինանսական միջոցները, բանկային քարտերի համարներն ու հաշիվների մուտքանուն-գաղտնաբառերը վտանգված չեն։

Visa-ն հաստատել է, որ արտահոսքը տեղի է ունեցել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում գործող երրորդ կողմի ծառայություններ մատուցող ընկերության համակարգից, և խնդիրն արդեն մեկուսացվել է։

Mastercard վճարային համակարգից հայտնել են, որ հաքերներին հաջողվել է հասանելիություն ստանալ սահմանափակ ծավալի տվյալների։

JPMorgan Chase-ը, որը ԱՄՆ-ի խոշորագույն և աշխարհի առաջատար ֆինանսական ընկերություններից մեկն է, հաղորդել է, որ թիրախավորվել են մարքեթինգային տվյալների բազաներ սպասարկող արտաքին մատակարարները։ Ընկերությունը նշել է, որ անհրաժեշտության դեպքում տուժած հաճախորդներին կտրամադրվի վարկային պատմության անվճար մոնիթորինգ։

Լուսանկարը՝ Bloomberg-ի

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter