HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳՄԱ փոխնախարար Վահան Կոստանյանն ընդունել է Արգենտինայի Կորդոբա նահանգից ժամանած գործարար պատվիրակությանը

Նոյեմբերի 18-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Արգենտինայի Կորդոբա նահանգի կառավարության «Պրո Կորդոբա» գործակալության նախագահի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին առևտրի պալատի ներկայացուցիչներ և գործարարներ։ Հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արգենտինայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման, մասնավորապես՝ Կորդոբա նահանգի հետ գործարար կապերի ակտիվացման հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել բարձր տեխնոլոգիաների և ԱԲ, գյուղատնտեսության, արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում փոխգործակցությանը:

Նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի կառավարության 2026-2031թթ. ծրագրի թիրախները, տնտեսության զարգացման արդի միտումները և արտահանման շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Հանդիպման ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» փոխտնօրեն Արամ Վարդանյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրն ու ներդրումների խթանման ուղղությամբ կատարվող աշխատանքները»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter