Վարչապետ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի տարածաշրջանում Dell technologies ընկերության նախագահ Էդրիան Մաքդոնալդին
Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի, Մերձավոր արևելքի և Աֆրիկայի տարածաշրջաններում Dell technologies ընկերության նախագահ Էդրիան Մաքդոնալդի հետ։
«Վարչապետը կարևորել է վերջինիս մասնակցությունը Digitec 2026–ին և համագործակցության ընդլայնումը Dell Technologies-ի հետ։ Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը շեշտել է առկա նախագծերի հետագա զարգացման և նոր ներդրումային նախագծերի իրականացման հնարավորությունը։
Էդրիան Մաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունը՝ միաժամանակ հավելելով, որ Dell technologies–ը պատրաստ է քննարկել մեր երկրում ծրագրերի ընդլայնման հնարավորությունները։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները հետագա աշխատանքների շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել