HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Շոյգուն Հարավային Կովկասում իրավիճակի բարելավման միտում է տեսնում

Հարավային Կովկասում իրավիճակը բարելավման միտում ունի, ինչին նպաստել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումն ու տարածաշրջանում փաստացի խաղաղության հաստատումը։ TACC գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 14-րդ ամենամյա հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը կարևորել է նաև տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը՝ հիշեցնելով, որ այդ հարցի շուրջ պայմանավորվածություններ էին ձեռք բերվել դեռևս աշխատանքային խմբի շրջանակում՝ նկատի ունենալով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով ստեղծված եռակողմ աշխատանքային խումբը։

Միաժամանակ Շոյգուն ընդգծել է, որ լոգիստիկ բոլոր նախագծերը պետք է ունենան տնտեսական հիմնավորում և լինեն շահութաբեր։

Լուսանկարը՝ Կրեմլի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter