HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայաստանից զատ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կայցելի նաև Ադրբեջան

Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հուլիսի 1-2-ը կայցելի Հայաստան և Ադրբեջան, իսկ երկու երկրների ղեկավարների հետ նա կքննարկի այդ երկրները Կենտրոնական Ասիայից Եվրոպա տրանսպորտային միջանցքի վերածելու հարցը: Այդ մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պաուլա Պինյուն։

«Հաջորդ շաբաթ չորեքշաբթի օրը Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կայցելի Հարավային Կովկաս՝ եվրոպական աջակցությունն արտահայտելու համար։ Չորեքշաբթի օրը նա կմեկնի Ադրբեջան, որտեղ կհանդիպի այդ երկրի նախագահի հետ, իսկ հինգշաբթի օրը՝ Հայաստան, որտեղ կհանդիպի վարչապետի հետ»,- ասել է եվրոպացի պաշտոնյան։ 

Նա ընդգծել է, որ Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը քննարկելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման գործընթացն ու երկու երկրների տրանսպորտային ենթակառուցվածքներում ԵՄ ներդրումները, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը վերածվեն «Կենտրոնական Ասիայից Եվրոպա միջանցքի»:

Դեռ նախորդ շաբաթ էինք գրել, որ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պատրաստվում է այցելել Հայաստան։ Ինչպես փոխանցում էր Politico-ն, պատվիրակության կազմում Երևան կայցելի նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։ 

Վերջին երկու ամսվա ընթացքում սա կլինի Ուրսուլա ֆոն դեր Լեյենի երկրորդ այցը Հայաստան։ Մայիսին նա Երևանում մասնակցում էր Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, իսկ դրանից հետո՝ ԵՄ-Հայաստան I գագաթնաժողովին։

Լուսանկարը՝ Եվրոպական խորհրդարանի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter