Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չի մասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթնաժողովին
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը մայիսի 4-ին Երևանում չի մասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, որին մասնակցում են մոտ 50 երկրների առաջնորդներ։ Այդ մասին հայտնում է գերմանական dpa գործակալությունը։
«ԳԴՀ կանցլերը չի կարողանա մեկնել այլ պարտավորություններով պայմանավորված»,- dpa գործակալության հարցմանը պատասխանել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը։ Նա հավելել է, որ Մերցն արդեն իսկ մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի երկու հանդիպումներին ու ակտիվ շփման մեջ է մասնակից երկրներից շատերի հետ։ Դեռևս հայտնի չէ, թե գագաթնաժողովին ով կներկայացնի գերմանական կողմը։
Մայիսի 4-ին Մերցը կմասնակցի Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահության նիստին։ Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ այլ հրապարակային միջոցառումների մասին կառավարության մամուլի ծառայությունը դեռևս չի հայտնել:
Լուսանկարը՝ AFP-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել