HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինական անօդաչուների զանգվածային հարձակումը Մոսկվայի վրա. ինչ է հայտնի

Հունիսի 18-ի գիշերը Մոսկվան և Ռուսաստանի մի շարք շրջաններ ենթարկվել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հերթական զանգվածային հարձակմանը։ Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հաստատել է, որ մի քանի անօդաչուներ հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին՝ պատճառելով էական վնասներ։ Նրա խոսքով՝ հակաօդային պաշտպանության ուժերը փորձել են հետ մղել հարձակումը, իսկ իշխանությունները միջոցներ են ձեռնարկել հետևանքները վերացնելու համար։

Սոբյանինի հրապարակած տվյալներով՝ Մոսկվայի երկնքում խոցվել է գրեթե 200 անօդաչու սարք։ 

Անօդաչուներից մեկի բեկորներն ընկել են «Սադովոդ» առևտրի կենտրոնի տարածքում, ինչի հետևանքով վնասվել է շենքերից մեկը։ Հարձակման ընթացքում ժամանակավորապես դադարեցվել է Մոսկվայի բոլոր օդանավակայանների աշխատանքը։ Ռուսական լրատվամիջոցների տվյալներով՝ չեղարկվել կամ հետաձգվել է ավելի քան 527 չվերթ, իսկ ամենալարված իրավիճակը ստեղծվել է «Շերեմետևո» օդանավակայանում։

Հարվածներից մեկը հասցվել է Մոսկվայի Կապոտնյա շրջանում գտնվող նավթավերամշակման գործարանին, որի հետևանքով գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այրվել է առնվազն երկու վառելիքային պահեստարան։ Ավելի ուշ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է գործարանի տարածքում հրդեհի հինգ օջախի մասին։

Հիշեցնենք, որ Մոսկվայի նավթավերամշակման գործարանի վրա հարձակում էր եղել նաև հունիսի 16-ին, եւ անօդաչու սարքի հարվածից այնտեղ դարձյալ հրդեհ էր բռնկվել։

Անօդաչուների հարվածներից վնասվել են նաև բնակելի շենքեր, այդ թվում՝ Մոսկվայի մարզի Ժուկովսկ քաղաքում։ Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովի տվյալներով՝ անօդաչուներից մեկը հարվածել է բազմաբնակարան շենքերից մեկին, վնասներ են գրանցվել նաև մարզի մի շարք այլ բնակավայրերում։

Նախնական տվյալներով՝ հարձակման հետևանքով տուժել է 17 մարդ, այդ թվում՝ 2 երեխա։

Անօդաչուների հարձակումների հետևանքով հրդեհներ են բռնկվել նաև Ռոստովի և Բելգորոդի մարզերում։ Ռոստովի մարզի Գուկովո քաղաքում հարված է հասցվել նավթաբազաներից մեկին, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 2-ը՝ վիրավորվել։

Lուսանկարը՝ CNN-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter