HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին

Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի սկզբին հայերի զանգվածային մահվան պատճառ դարձած իրադարձությունների ցեղասպանություն ճանաչող բանաձևին: Նման հայտարարություն է արել Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը, որը մի քանի օր առաջ հանդես էր եկել համապատասխան նախաձեռնությամբ։ Կառավարության որոշումը պետք է վավերացվի նաև Կնեսետի՝ Իսրայելի խորհրդարանի կողմից։ 

«Իսրայելի կառավարությունը հաստատել է այսօր իմ կողմից ներկայացված հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախագիծը»,- Իսրայելի ԱԳՆ տարածած տեսաուղերձում նշել է Սաարը։

Նրա խոսքով՝ «ավելի քան 100 տարի առաջ տեղի ունեցած այս սարսափելի ցեղասպանությունը, որի մասին պատմական փաստերը իրական վեճեր չեն առաջացնում, հանգեցրել է 1,5 մլն մարդու սպանության և հնագույն մշակութային ու պատմական ժառանգության ոչնչացման»։ 

Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել վարչապետ Բենիամին Նեթանյահուհին և ընդգծել կառավարության նախարարների կողմից աջակցությունը։ 

«Իմ կարծիքով, այս որոշման ընդունումը, որը մենք այսօր հաստատել ենք, մեր բարոյական պարտականությունն է որպես հրեա և, իհարկե, որպես հրեա ժողովրդի պետություն»,- ասել է Իսրայելի արտաքին գործերի նախարարը:

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը բազմիցս քննարկվել է Իսրայելում, սակայն մինչ օրս այն չէր դարձել երկրի կառավարության պաշտոնական դիրքորոշումը։ 2016 թվականին Իսրայելի խորհրդարանի՝ Կնեսետի կրթության հանձնաժողովը, հանդես եկավ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հայտարարությամբ։ 2018 թվականի մայիսին, Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունների սրման պայմաններում, Կնեսետի լիագումար նիստը հավանություն տվեց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկման և քվեարկության դնելուն։ Այդուհանդերձ, Իսրայելի կառավարությունը մինչ օրս պաշտոնապես չէր ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Լուսանկարը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter