HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սպիտակ տան մոտ զինված տղամարդը կրակահերթ է բացել. ԱՄՆ նախագահը չի տուժել

Վաշինգտոնում՝ Սպիտակ տան անցակետի հարևանությամբ, հրաձգություն է տեղի ունեցել։ Միջադեպը գրանցվել է 17-րդ փողոցի և Փենսիլվանիա պողոտայի խաչմերուկում։ Զինված տղամարդը պայուսակից ատրճանակ է հանել և կրակ բացել։

Տեղում հերթապահող Գաղտնի ծառայության աշխատակիցները պատասխան կրակ են բացել՝ վիրավորելով կրակահերթ բացած տղամարդուն։ Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ավելի ուշ մահացել է։

Հրաձգության հետևանքով վիրավորվել է նաև անցորդներից մեկը, սակայն նրա առողջական վիճակի վերաբերյալ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։ Գաղտնի ծառայության աշխատակիցների շրջանում տուժածներ չկան։

CBS և NBC հեռուստաընկերությունների աղբյուրների փոխանցմամբ՝ հրաձգություն իրականացրած անձը եղել է 21-ամյա Նասիր Բեսթը, որը հոգեկան առողջության խնդիրներ ուներ։ 2025 թվականի հուլիսին նա արդեն իսկ փորձել էր ներթափանցել Սպիտակ տուն, ինչից հետո ձերբակալվել և տեղափոխվել էր հոգեբուժական բաժանմունք։

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 18:00-ին (Երևանի ժամանակով՝ 02:00-ին)։ Դոնալդ Թրամփն այդ պահին եղել է Սպիտակ տանը, սակայն, Գաղտնի ծառայության ներկայացուցչի խոսքով, «միջադեպը որևէ կերպ չի ազդել նրա աշխատանքի վրա»։

Իր հերթին Թրամփը Truth Social սոցիալական հարթակում շնորհակալություն է հայտնել անվտանգության ծառայության աշխատակիցներին՝ նրանց «արագ և պրոֆեսիոնալ գործողությունների» համար՝ հավելելով, որ հրաձիգը «բռնության հակվածություն ուներ» և, հնարավոր է, «տարված էր մեր երկրի ամենահարգված խորհրդանիշով» (նկատի ունի իրեն՝ խմբ.)։

Սպիտակ տան հարևանությամբ հերթական հրաձգությունը տեղի է ունեցել մոտ մեկ ամիս անց այն բանից հետո, երբ զինված անձը կրակ էր բացել Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքի ժամանակ։ Այդ ժամանակ հարձակվողը փորձել էր ճեղքել անվտանգության օղակը, սակայն ձերբակալվել էր։ Թրամփը չէր տուժել, իսկ Գաղտնի ծառայության աշխատակիցներից մեկը վիրավորվել և հոսպիտալացվել էր։

Լուսանկարը՝ Fox News-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter