HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Վարդևանյանը հանդիպել է ՀՀ-ում Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի հետ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի անդամ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 9-ին հանդիպել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի հետ։ Այս մասին հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

«Հանդիպմանը ներկա է եղել Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի անդամ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Ողջունելով դեսպանին՝ Արամ Վարդևանյանը բարձր է գնահատել Հայաստան-Իտալիա արդյունավետ գործակցությունն ու զարգացող հարաբերությունները, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների վրա։

Խոսելով երկու երկրների խորհրդարանական կապերից՝ ԱԺ փոխխոսնակն ընդգծել է, որ հատկապես բարեկամական խմբերի համագործակցությամբ հնարավոր է ավելի խորացնել առկա հարաբերությունները, ինչպես նաև օգտագործել տնտեսական, կրթության, մշակույթի և այլ բնագավառներում առկա մեծ ներուժը։

Արամ Վարդևանյանն իր դիտարկումներն է ներկայացրել մեր երկրում ժողովրդավարական գործընթացների, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության հարցերի առնչությամբ։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը նույնպես կարևորել է երկկողմ կապերի խորացումը, խոսել երկու երկրների գործակցությամբ Հայաստանում իրականացվող բազմաթիվ ծրագրերի մասին։

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող հարաբերությունների շրջանակում երկկողմ գործակցությանը»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter