HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Համաշխարհային առաջնորդները սկսել են շնորհավորել Նիկոլ Փաշինյանին (թարմացվող)

11:44

Էստոնիայի վարչապետ Կրիստեն Միխալը X-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։

 

«Վարչապետ Նիկոլ Փաշինյան, շնորհավորում եմ ընտրություններում Ձեր հաղթանակի կապակցությամբ: Հայաստանը շարունակում է ընտրել Եվրոպան, և Էստոնիան հպարտ է աջակցել Ձեր եվրոպական ձգտումներին: Ակնկալում եմ համատեղ աշխատանք բարեփոխումների, նորարարությունների և առավել անվտանգ Եվրոպայի ուղղությամբ՝ միաժամանակ կառուցելով էլ ավելի ամուր գործընկերություն մեր երկրների միջև»,- գրել է Էստոնիայի կառավարության ղեկավարը։

11:30

Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան միացել է Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորանքներին։

«Ջերմորեն շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի ժողովրդին երեկվա ընտրությունների կապակցությամբ։ Ժողովրդավարությունը հաղթեց։ Հայաստանի ժողովուրդը քաջությամբ և վճռականությամբ ընտրել է ազատությունն ու անկախությունը։ Բելառուսները կանգնած են Հայաստանի կողքին դեպի եվրոպական ապագա տանող նրա շարունակական ճանապարհին»,- գրել է Տիխանովսկայան։

11:26

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ևս X-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին:

«Իմ ամենաջերմ շնորհավորանքները, թանկագի՛ն Նիկոլ Փաշինյան, խորհրդարանական ընտրություններում այս համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Ուրախ եմ քո կողքին շարունակել մեր սկսած աշխատանքը՝ էլ ավելի ամրապնդելու մեր համագործակցությունը՝ ի նպաստ մեր ժողովուրդների, սատարելու Հայաստանի խաղաղությանն ու ինքնիշխանությանը ու աջակցելու Եվրոպայի հետ մերձեցման դինամիկային»,- գրել է Մակրոնը:

11:22

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ։ 

«Հարգելի՛ Նիկոլ Փաշինյան, շնորհավորում եմ Ձեզ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ 2018 թվականին Ձեր գլխավորած Թավշյա հեղափոխության ոգին կենդանի է և առողջ։ Մենք խորապես գնահատում ենք մեր գործընկերությունը ժողովրդավարական Հայաստանի հետ, որն ավելի ու ավելի է մոտենում Եվրոպային։ Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա»,- X-ի իր միկրոբլոգում գրել է եվրոպացի պաշտոնյան։

10:46

Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը X-ի իր միկրոբլոգում գրառում է արել, որտեղ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։

«Շնորհավորում եմ, վարչապետ Նիկոլ Փաշինյան, քո հնչեղ ընտրական հաղթանակի կապակցությամբ։ Հայաստանն ընտրել է իր սեփական ժողովրդավարական ուղին՝ չնայած սպառնալիքներին և ահաբեկմանը։ Լատվիան ամուր կանգնած է ձեր կողքին և աջակցում է Հայաստանի ու Եվրոպական միության միջև առավել սերտ հարաբերություններին»,- գրել է Ռինկևիչսը։

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի/Հետք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter