Եվրամիությունը համաձայնել է չեղարկել ամերիկյան ապրանքների վրա սահմանված մաքսատուրքերը
Եվրոպական միությունը համաձայնել է կատարել մոտ մեկ տարի առաջ՝ 2025 թվականի հուլիսին, ԱՄՆ-ի հետ կնքված առևտրային համաձայնագրի դրույթները։ Այդ մասին հայտնում է Politico-ն։
ԱՄՆ-ի հետ բանակցություններին մասնակցել են Եվրոպական խորհրդարանի, ԵՄ խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչները։ Հանդիպումը տևել է ավելի քան 5 ժամ: Կողմերը քննարկել են օրենսդրական այն նորմերը, որոնք ԵՄ-ն պետք է ընդունի, որպեսզի համաձայնագիրը մտնի ուժի մեջ:
Վերջինիս համաձայն՝ Եվրամիությունը պետք է չեղարկի ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը, իսկ Վաշինգտոնը, մինչև 15%, կսահմանափակի Եվրամիությունից ապրանքների մաքսատուրքերը։
Եվրամիությունը ձգձգում էր այս համաձայնագրի վավերացումը զուտ այն պատճառով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում էր գրավել Գրենլանդիան, որը պատկանում է ԵՄ անդամ Դանիային։ Պատճառների թվում էր նաև այն, որ ԱՄՆ Գերագույն դատարանը փետրվարին որոշում էր կայացրել, համաձայն որի Թրամփը խախտել է ամերիկյան օրենսդրությունը՝ սահմանելով գլոբալ մաքսատուրքեր:
Մայիսին Թրամփը Եվրամիությանը մեղադրել էր անգործության մեջ։ Ավելին, ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ հուլիսի 4-ից հետո ԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր կսահմանի եվրոպական ապրանքների վրա, եթե Եվրամիությունը չկատարի առևտրային համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները։ Բացի այդ, Թրամփը սպառնում էր ԵՄ-ից ներկրվող ապրանքների վրա մաքսատուրքերը 15%-ից հասցնել մինչև 25%-ի։
Լուսանկարում՝ Դոնալդ Թրամփը և Ուրսուլա ֆոն դեր Լեյենը/Tierney L. Cross/The New York Times
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել