ԱՄՆ-ն հարվածել է Իրանին, իսկ Իրանը՝ Բահրեյնում և Քուվեյթում ամերիկյան օբյեկտներին
Ամերիկյան զինուժը հուլիսի 9-ի գիշերը հարվածներ է հասցրել Իրանին։ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ խոցվել են տասնյակ ռազմական օբյեկտներ, այդ թվում՝ ՀՕՊ համակարգեր, հրթիռների ու անօդաչուների պահեստներ, ինչպես նաև՝ ռազմածովային օբյեկտներ ու լոգիստիկ ենթակառուցվածքներ։
Ամերիկյան կողմը պնդում է, որ հարվածները պետք է թուլացնեն Հորմուզի նեղուցում նավերի վրա հարձակման՝ Իրանի կարողությունները։
At the direction of the Commander in Chief, U.S. Central Command forces have started conducting additional strikes against Iran to further degrade their ability to threaten freedom of navigation in the Strait of Hormuz. The United States is holding Iran accountable for recent…
— U.S. Central Command (@CENTCOM) July 8, 2026
Ավելի ուշ, CENTCOM-ը հայտարարել է հարվածների երկրորդ փուլի մասին։
CNN-ն էլ, հղում անելով Իրանի առողջապահության նախարարությանը, հայտնում է, որ վերջին երկու օրերին ամերիկյան հարվածների հետևանքով Իրանում զոհվել է 14 խաղաղ բնակիչ, ևս 78-ը՝ վիրավորվել։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ, ի պատասխան ամերիկյան հարվածների, հարձակման են ենթարկվել Քուվեյթում և Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները։ Հետևանքների մասին տեղեկություններ դեռ չկան։ Գիշերը Կատարում միացել է օդային տագնապի ազդանշանը։
Հիշեցնենք, որ նախօրեին Անկարայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ հրադադարը «ավարտվել է»։ «Ես կարծում եմ, որ դա (հրադադարի ռեժիմը-խմբ.) ավարտվել է։ Ես այլևս չեմ ուզում նրանց (Իրանի-խմբ.) հետ գործ ունենալ»,- նշել էր Թրամփը։
Լուսանկարը՝ արխիվային/Fadel Senna / AFP
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել