Թրամփը հավելել է, որ ակնկալում է, որ ԱՄՆ Սենատը կընդունի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման մասին օրինագիծը, որը մշակել են ամերիկացի սենատորները՝ հանրապետական Լինդսի Գրեմը և դեմոկրատ Ռիչարդ Բլյումենթալը:
ԱՄՆ-ը աջակցում է խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Թեմի Բրյուսը։
Լը Պենը ՄԻԵԴ-ին դիմել էր հուլիսի 8-ին՝ Դատարանի կանոնակարգի 39-րդ հոդվածի հիման վրա։ Այդ հոդվածը դիմումատուներին թույլ է տալիս հասնել ազգային դատարանի որոշման կատարման ժամանակավոր կասեցմանը՝ իրավունքների «անուղղելի խախտման անմիջական ռիսկի» դեպքում:
Դեռ նախօրեին Թուրքիայի խորհրդարանում իր ելույթի ժամանակ Էրդողանը հայտարարել էր, որ կառավարության օրակարգում արտահերթ ընտրությունների հարց չկա։ Ըստ նրա՝ դրանք կկայանան 2028 թվականին։
Միացյալ Նահանգները մասամբ վերականգնել է Ուկրաինային զենքի և սպառազինության մատակարարումը։ Այդ մասին հայտնում են Associated Press և Reuters գործակալությունները՝ հղում անելով իրենց աղբյուրներին։
Ռուսաստանն աջակցում է Արաբական Միացյալ Էմիրություններում հայ-ադրբեջանական բարձր մակարդակի ուղիղ բանակցություններին։ Այդ մասին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Մի քանի օր առաջ մամուլում տեղեկություններ շրջանառվեցին այն մասին, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Երևանին և Բաքվին խնդրի լուծման նոր պլան է առաջարկել։ Ըստ ամերիկյան կողմի նախագծի՝ ճանապարհի կառավարումը պետք է հանձնվի ամերիկյան ընկերության։
Այսօր Աբու Դաբի է մեկնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս ևս հանդիպում կունենա ԱՄԷ նախագահի հետ։
Շրջանառվող անունների թվում էին առևտրի նախարար Օմեր Բոլաթը, գյուղատնտեսության և անտառային տարածքների նախարար Իբրահիմ Յումաքլըն, մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Էրսոյը և աշխատանքի ու սոցիալական ապահովության հարցերով նախարար Վեդաթ Իշըքհանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի սպառազինության մատակարարումներն Ուկրաինային։ Թրամփի խոսքով՝ դրանք հիմնականում կլինեն պաշտպանական։
Ադրբեջանի նախագահի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը սլովակական Hospodárske noviny պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին։
Եվրամիությունն առաջիկայում պատրաստվում է Ռուսաստանի դեմ սահմանել 2022 թվականից ի վեր ամենակոշտ պատժամիջոցները։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։
Հրեական պետությունում կարծում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է իր համաձայնությունը տալ այդ գործողությանը։
Haaretz պարբերականը գրում է, որ ամերիկյան ծրագրի համաձայն՝ ընդհանուր առմամբ ազատ կարձակվի իսրայելցի 10 կենդանի պատանդ. ութը՝ հրադադարի առաջին օրը, ևս երկուսը՝ 50-րդ օրը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառում, որ ամերիկյան վարչակազմը կշարունակի հակաօդային պաշտպանության միջոցների, այդ թվում՝ Patriot համալիրների մատակարարումն Ուկրաինային:
Նշվում է, որ Քարալարը և Թութդերեն արդեն իսկ տեղափոխվել են Ստամբուլ: Երեքն էլ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամներ են։
Եվրամիությունը կարող է սահմանափակել Իսրայելի հետ առևտուրը, էմբարգո սահմանել զենքի մատակարարման վրա կամ դադարեցնել գիտատեխնիկական համագործակցությունը։
Մինչ Զելենսկիի հետ հեռախոսազրույցը, Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց էր ունեցել նաև Վլադիմիր Պուտինի հետ։ Թրամփը հայտարարել էր, որ դժգոհ է այդ հեռախոսազրույցից ու որևէ առաջընթաց չի գրանցվել ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման ուղղությամբ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում դադարեցնել Ուկրաինայի դեմ պատերազմը։ Այդ մասին Թրամփը հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
Ուկրաինական կողմը դեռևս չի մեկնաբանել այս հայտարարությունը։
Գագաթնաժողովից առաջ Ալիևը երկկողմ բանակցություններ է վարել մասնակից երկրների ներկայացուցիչների հետ։ Գագաթնաժողովի բացման խոսքում նա հայտարարել է, որ Արցախի գրավված տարածքներում իրականացվում են լայնամասշտաբ շինարարական-վերականգնողական աշխատանքներ։
Բրյուսը «անընդունելի» է անվանել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը կասեցնելու Իրանի որոշումը «այն պահին, երբ նա հնարավորություն ունի փոխել ընթացքը և ընտրել խաղաղության ու բարգավաճման ուղին»:
Ուկրաինայի պետական անվտանգության ծառայությունը պնդում է, որ Բերեզովսկին 2002 թվականին ստացել է ՌԴ քաղաքացիություն և ուկրաինական իշխանություններին չի հայտնել այդ մասին, սակայն «շարունակել է օգտվել Ուկրաինայի քաղաքացու կարգավիճակից»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս ամսվա վերջին հնարավոր է հանդիպեն Դուբայում։ Այդ մասին հայտնում է բրիտանական The Middle East Eye-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
ԱՄՆ-ի և Իսրայելի առաջնորդների առաջիկա հանդիպման օրակարգը դեռևս չի նշվում: Այնուամենայնիվ, ակնկալվում է, որ կողմերը կքննարկեն առաջին հերթին Իրանի և Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրավիճակը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով հուլիսի 1-ից չեղարկվում են Սիրիայի դեմ ամերիկյան պատժամիջոցները, որոնք սահմանվել էին դեռևս 2004 թվականին։ Փաստաթուղթը հրապարակվել է Սպիտակ տան պաշտոնական կայք էջում։
Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ «հայկական հատուկ ծառայությունների պատվերով Սամեդովը գրել և թարգմանել է հոդվածներ, որտեղ քննադատել է ադրբեջանական իշխանություններին»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը և Իրանը պայմանավորվել են հրադադարի շուրջ։
Reuters գործակալության փոխանցմամբ՝ Իրանը 6 հրթիռ է արձակել Կատարի ուղղությամբ։ Թիրախում Դոհայի մոտ գտնվող ամերիկյան Ալ Ուդեիդ ավիաբազան է։
Պարբերականի զրուցակիցները նշել են, որ դեռևս պարզ չէ՝ արդյոք Իրանի միջուկային օբյեկտներին ամերիկյան ռմբակոծությունների պատասխանն ուղղված կլինի ԱՄՆ-ի արտասահմանյան կամ ներքին օբյեկտներին, թե միանգամից երկուսին:
Իրանական հարձակումը եղել է մի քանի փուլով։ Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ ընդհանուր առմամբ Իրանից արձակվել է 20-30 բալիստիկ հրթիռ։
Աշխարհում այլևս չկա մի բանակ, որը կարող էր սա անել։ Խաղաղության ժամանակը հիմա է։
Բանակցություններին Իրանը ներկայացնում է ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, Ֆրանսիան՝ Ժան-Նոյել Բարոն, Մեծ Բրիտանիան՝ Դևիդ Լեմին, իսկ Գերմանիան՝ Յոհան Վադեֆուլը։
Ynetnews-ի փոխանցմամբ՝ Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է մոտ 20 հրթիռ։ Ավելի ուշ, Իսրայելի պաշտպանության բանակից հավելել են, որ հրթիռների թիվը եղել է 25-ը։ Տեղեկություններ կային նաև Գուշ Դանի և Նեգևի ուղղությամբ հարվածների մասին։
Թրամփի պնդմամբ՝ դեռևս կա հավանականություն Թեհրանի հետ բանակցությունների անցկացման վերաբերյալ։
Հունիսի 20-ի առավոտյան Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևա քաղաքը ենթարկվել է իրանական հրթիռակոծության։ The Times of Israel-ը գրում է, որ բալիստիկ հրթիռը չի հաջողվել խոցել հակաօդային պաշտպանության միջոցներով։ Այն ընկել է բնակելի շենքերից ոչ շատ հեռու։
Բանակցությունները կկայանան Ժնևում։ Reuters-ի զրուցակցի տվյալներով՝ սկզբում նախարարները Գերմանիայի մշտական ներկայացուցչությունում կհանդիպեն եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հետ, իսկ այնուհետ համատեղ հանդիպում կունենան Արաղչիի հետ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Իրանին ամերիկյան հարվածների նախագծին, բայց դեռևս չկա վերջնական հրաման։ Այդ մասին գրում են The Wall Street Journal-ը և Bloomberg-ը՝ հղում անելով իրենց աղբյուրներին։
Հունիսի 19-ի գիշերը Իրանը հրթիռային նոր հարված է հասցրել Իսրայելի տարածքին։ Բալիստիկ հրթիռներից մեկն ընկել է Իսրայելի հարավում՝ Բեեր Շևա քաղաքի հիվանդանոցի վրա։
Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան անվտանգության ուժեղացված միջոցներ է ձեռնարկել Իսրայելի և Իրանի հակամարտության պատճառով։
Իսրայելական կողմի փոխանցմամբ՝ թիրախների թվում են եղել սպառազինության արտադրության գործարանները, այդ թվում՝ «երկիր-երկիր» դասի հրթիռների հավաքման համար հումք և բաղադրիչներ արտադրող ընկերությունները, որոնք Իրանն արձակում է Իսրայելի ուղղությամբ։
Պարբերականի տվյալներով՝ Թրամփը կարող է Իրանին վերաբերող որոշումներ կայացնել ազգային անվտանգության ոլորտի պատասխանատուների հետ խորհրդակցության արդյունքում: Այն կայացել է Սպիտակ տան Իրավիճակային սենյակում։
Թրամփն ընդգծել է, որ Իսրայելը չի պատրաստվում թուլացնել Իրանին հարվածների ինտենսիվությունը։ Ընդ որում, նա ազդարարել է իրավիճակի որոշակի փոփոխություն «առաջիկա երկու օրվա ընթացքում»։
Իրանում իսրայելական ռազմաօդային ուժերի գիշերային հարձակման հետևանքով սպանվել է Իրանի «Խաթամ ալ-Անբիա» ՀՕՊ կենտրոնական շտաբի նոր հրամանատար Ալի Շադմանին։ Այդ մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
Իրանը պատրաստ է կնքել համաձայնագիր, որը կերաշխավորի Իրանի մոտ միջուկային զենքի բացակայությունը։ Այդ մասին իրանական IRNA գործակալության փոխանցմամբ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Հունիսի 15-ի գիշերը Իսրայելն ու Իրանը շարունակել են հրթիռակոծել միմյանց տարածքները։ Հրթիռակոծության տակ են հայտնվել նաև երկու երկրների քաղաքացիական ենթակառուցվածքները։
Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների կարգավորման վերաբերյալ Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների հերթական փուլը, որը նախատեսված էր հունիսի 15-ին, դեռևս չի չեղարկվել: Նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի ԱԳ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
Հունիսի 14-ի գիշերը Իսրայելն ու Իրանը շարունակել են հրթիռակոծել միմյանց տարածքները։ Թեհրանում, ըստ արևմտյան և իրանական լրատվամիջոցների հաղորդագրությունների, հարձակման է ենթարկվել այն շրջանը, որտեղ գտնվում է Մեհրաբադ օդանավակայանը։
Իսրայելի ուղղությամբ իրանական հարվածն սկսվել է Երևանի ժամանակով մոտ 22:00-ին։ Առաջին հարվածից հետո Իրանը ևս մեկ հարված է հասցրել։