HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահացել է լրագրող Լարիսա Փարեմուզյանը

Հիվանդության պատճառով կյանքից հեռացել է «Հետքի» բազմամյա թղթակից Լարիսա Փարեմուզյանը։ Լարիսա Փարեմուզյանը Լոռու մարզի ձայնն էր, ապրելով եւ գործելով Ալավերդի քաղաքում՝ «Հետքում» պատմում էր Լոռու մարզի բնակիչների, նրանց առօրյայի, նրանց հուզող խնդիրների մասին։ 

Խստապահանջ էր իր անձի եւ աշխատանքի հանդեպ, չափազանց պարտաճանաչ եւ պատասխանատու։  Լոռու մարզի բոլոր կառույցներին՝ տեղական եւ տարածքային կառավարման, իրավապահ համակարգ՝ հաշվետու էր պահում հասարակության առաջ։ Սիրում էր լրագրությունը եւ նվիրված էր իր մասնագիտությանը։

«Հետքի» խմբագրակազմը իր վշտակցությունը եւ խորին ցավակցությունն է հայտնում Լարիսա Փարեմուզյանի հարազատներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter