
Իրանը հրթիռներ է արձակել Կատարում տեղակայված ամերիկյան ռազմաբազայի ուղղությամբ
Այսքանով մենք ավարտում ենք առցանց թարմացումը։ Շնորհակալ ենք, որ մեզ հետ էիք ու հետևում էիք նաև «Հետք»-ի՝ սոցիալական մեդիայի էջերին։
23:21
Ամերիկյան ռազմաբազայի վրա իրանական հարվածից հետո իր առաջին գրառման մեջ Դոնալդ Թրամփը չի անդրադարձել այդ թեմային։
Նա քննադատել է այն լրատվամիջոցներին, որոնք կասկածի տակ են դնում ամերիկյան հարվածներից հետո Իրանի միջուկային օբյեկտների ամբողջական վերացման մասին պնդումը։
23:19
Բահրեյնը վերահաստատել է իր ամբողջական աջակցությունը Կատարին։
23:16
Air Arabia-ն հայտարարել է, որ տարածաշրջանում իրավիճակի սրման պատճառով խափանումներ կարող են լինել ավիաընկերության աշխատանքում։
23:15
Հորդանանը դատապարտել է Կատարի տարածքի վրա Իրանի հարձակումը՝ այն անվանելով «ագրեսիա, որն Իրանն իրականացրել է եղբայրական Կատարի Պետության վրա»։
23:11
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ Իրանի հարձակումը «բարիդրացիության սկզբունքների խախտում էր և միանգամայն անընդունելի արարք, որը ոչ մի պարագայում չի կարող արդարացվել»։
23:05
Turkish Airlines-ը չեղարկել է դեպի Կատար, Բահրեյն, Քուվեյթ, ԱՄԷ, Օման և Սաուդյան Արաբիա առաջիկա չվերթները։
23:04
Կատարի ՆԳՆ. Երկրում իրավիճակը շարունակում է մնալ կայուն։
23:03
Օմանի ԱԳՆ. Կատարում ամերիկյան ռազմաբազային հարվածը կարող է հանգեցնել հակամարտության սրմանը։
23:01
Qatar Airways ավիաընկերության 10 ինքնաթիռ, Մերձավոր Արևելքի երկրների մեծ մասի օդային սահմանների փակ լինելու պատճառով, հարկադրաբար վայրէջք է կատարել Ստամբուլի օդանավակայանում։
22:58
CNN. Դեպի Դուբայ և Դոհա մեկնող առնվազն 26 թռիչք վայրէջք է կատարել այլ օդանավակայանում։
22:56
Իրաքի ԱԳՆ. Կատարի տարածքի ուղղությամբ իրանական հրթիռային հարձակումը «աննախադեպ շրջադարձ է» հակամարտության մեջ։
22:47
Իրանական այս հարվածը բացասաբար կանդրադառնա Պարսից ծոցի երկրների հետ Իրանի հարաբերությունների վրա։
Այդ մասին Reuters-ին հայտնել է Ծոցի երկրներից մեկի բարձրաստիճան պաշտոնյան։ «Իրանի գործողությունները ձեռնտու են Իսրայելին, որը ցանկանում է տարաձայնություններ սերմանել Իրանի ու Պարսից ծոցի երկրների միջև»,- անանունության սկզբունքով հայտարարել է պաշտոնյան։
22:44
Reuters-ի աղբյուր. Իրանական ոչ մի հրթիռ չի հարվածել Ալ Ուդեիդ ռազմաբազային։
22:42
CNN. Թրամփի՝ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հարձակումից հետո կապի մեջ է Թեհրանի հետ։
22:39
Կատարի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է իրավիճակի համեմատաբար կարգավորման մասին։
22:32
⚡️⚡️⚡️Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարություն է տարածել Կատարում ամերիկյան Ալ Ուդեիդ ռազմաբազայի վրա իրանական հարձակման վերաբերյալ.
«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը «Բեշարաթ Ֆաթհ» գործողության շրջանակներում ջախջախիչ և հզոր հրթիռային հարված է հասցրել Կատարում Ալ Ուդեիդ բազայի ուղղությամբ։ Դա Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ռազմաօդային ուժերի շտաբ կայանն էր և ԱՄՆ բանակի խոշորագույն ռազմավարական ակտիվը։
Մենք հստակ և աներկբա ուղերձ ենք հղել ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին. Իրանը ցանկացած պարագայում պատասխան կտա ցանկացած ագրեսիայի, որը սպառնում է իր տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և ազգային անվտանգությանը:
Մենք կրկին զգուշացնում ենք Իրանի հակառակորդներին. թշնամական գործողությունների ցանկացած կրկնություն կարագացնի տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ներկայության փլուզումը և կհանգեցնի Արևմտյան Ասիայից նրանց հապճեպ և խայտառակ հեռացմանը»։
22:23
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր աջակցությունն է հայտնել Կատարին։ Նա հայտարարել է, որ կապի մեջ է այդ երկրի իշխանությունների և տարածաշրջանում մյուս գործընկերների հետ։
J’exprime la solidarité de la France au Qatar frappé par l’Iran sur son sol.
— Emmanuel Macron (@EmmanuelMacron) June 23, 2025
Je suis en contact étroit avec les autorités du pays et nos partenaires de la région.
J’appelle toutes les parties à la plus grande retenue, à la désescalade et au retour à la table des négociations.…
22:21
Ռոսավիացիան մինչև հունիսի 26-ը ռուսական ավիաընկերություններին արգելել է թռչել Կատարի, Իսրայելի, Հորդանանի, Իրաքի և Իրանի օդային տարածքներով։
22:16
Fox News-ի թղթակից. Իսրայելական կործանիչները հարվածներ են հասցնում Իրանի տարածքին։
Israeli jets are currently striking Iran, I’m told.
— Trey Yingst (@TreyYingst) June 23, 2025
22:10
Կադրեր Դոհայում Կատարի ՀՕՊ ուժերի աշխատանքից։
🇶🇦 Doha skyline...... pic.twitter.com/pB08G06w0d
— DD Geopolitics (@DD_Geopolitics) June 23, 2025
22:09
Kuwait Airways-ը դադարեցնում է բոլոր թռիչքները։
22:08
Իրանի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարարի հետ։ Ինչպես փոխանցում է իրանական կողմը, իրանցի պաշտոնյան իր ռուս գործընկերոջը հայտնել է, որ Թեհրանը որոշել է բոլոր միջոցներով պատժել բոլոր նրանց, ովքեր հարվածներ են հասցրել Իրանի տարածքին։
22:06
⚡️⚡️⚡️ The New York Times-ը, հղում անելով ամերիկյան վարչակազմի իր աղբյուրին, հայտնում է, որ Թրամփը մտադիր չէ արձագանքել իրանական հարվածին։
22:03
Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ Էֆի Դեֆրինը հայտարարել է, որ Թեհրանին հասցված այսօրվա հարվածները եղել են ամենամասշտաբայինը՝ հունիսի 13-ից ի վեր։
22:01
EgyptAir-ը չեղարկում է Կահիրեից դեպի Պարսից ծոցի երկրներ բոլոր թռիչքները։ Ավիաընկերությունից հայտնել են, որ դրանք կվերականգնվեն տարածաշրջանում իրավիճակի կարգավորումից հետո։
22:00
Ամերիկացի պաշտոնյաներից մեկը Reuters-ին հայտնել է, որ Կատարի տարածքում տեղակայված ամերիկյան ռազմաբազայից զատ ամերիկյան որևէ այլ ռազմաբազա հարձակման չի ենթարկվել։
21:58
Իրանը կադրեր է հրապարակել ամերիկյան Ալ Ուդեիդ ավիաբազայի վրա հարձակման մեկնարկից։
21:55
Նոր կադրեր Դոհայի առևտրի կենտրոններից մեկից, որտեղ մարդիկ խուճապահար փախչում են Իրանի հրթիռային հարձակման ժամանակ։
Qatar feeling it pic.twitter.com/aNX77sZWfH
— Mossad Commentary (@MOSSADil) June 23, 2025
21:53
CNN-ը, հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, նշում է, որ Իրանը ավիաբազայի վրա հարձակման ժամանակ կիրառել է փոքր և միջին հեռահարության բալիստիկ հրթիռներ։
21:49
⚡️Քուվեյթը ևս փակել է իր օդային սահմանը։
21:46
Իսրայելը Թեհրանի բնակիչներին կոչ է անում հեռու մնալ քաղաքում տեղակայված ռազմական օբյեկտներից։
21:43
Ուժեղ պայթյուններ են հնչում Թեհրանում։ Հարվածներն իրականացնում է Իսրայելը։
Israel is now attacking targets in Tehran
— Mossad Commentary (@MOSSADil) June 23, 2025
21:42
Al Jazeera. Ամերիկյան ռազմաբազայի վրա իրանական հրթիռային հարձակման հետևանքով ամերիկյան զինծառայողների շրջանում զոհեր չկան։
21:36
Reuters. Սիրիայի հյուսիս-արևելքում տեղակայված ամերիկյան ռազմաբազայում տագնապի ազդանշան է միացել:
21:35
Կատարի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ամերիկյան ռազմաբազայի վրա Իրանի հարվածների հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
21:33
⚡️⚡️⚡️ Իսրայելական լրատվամիջոցները գրում են, որ Սաուդյան Արաբիայից օդ են բարձրացել ամերիկյան կործանիչներն ու շարժվում են Իրանի տարածքի ուղղությամբ։
21:32
Բահրեյնում դարձյալ միացել են օդային տագնապի ազդանշանները։
21:29
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ առնվազն երեք հրթիռ խոցել է ամերիկյան Ալ Ուդեիդ ավիաբազան։
21:27
Բահրեյնը ևս ժամանակավորապես փակել է իր օդային սահմանը։
21:25
Կատարի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է Թեհրանի գործողությունները և հայտարարել, որ իրեն իրավունք է վերապահում պատասխանելու ամերիկյան ռազմաբազայի վրա արձակված իրանական հարվածներին։
نعرب عن إدانة دولة قطر الشديدة للهجوم الذي استهدف قاعدة العديد الجوية من قبل الحرس الثوري الإيراني، ونعتبره انتهاكًا صارخًا لسيادة دولة قطر ومجالها الجوي، وللقانون الدولي وميثاق الأمم المتحدة،ونؤكد أن دولة قطر تحتفظ بحق الرد المباشر بما يتناسب مع شكل وحجم هذا الاعتداء السافر وبما…
— د. ماجد محمد الأنصاري Dr. Majed Al Ansari (@majedalansari) June 23, 2025
21:23
Սպիտակ տունը հայտարարել է, որ մոտ մեկ շաբաթ առաջ ԱՄՆ-ն ռազմաբազայից դուրս էր բերել իր ողջ տեխնիկան։ Ամերիկյան կողմի փոխանցմամբ՝ Իրանը հարվածել է դատարկ ռազմաբազային։
21:21
The New York Times-ը գրում է, որ Իրանը Դոհային նախապես զգուշացրել է Կատարում ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակման մասին՝ զոհերի թիվը նվազագույնի հասցնելու համար։ Կան տեղեկություններ նաև այն մասին, որ Ալ Ուդեիդի անձնակազմը դուրս էր բերվել ռազմաբազայի տարածքից։
21:18
Իրանական Mehr գործակալությունը հայտնում է, որ Կատարում գտնվող ամերիկյան ռազմաբազայի ուղղությամբ արձակված հրթիռների քանակը հավասար է Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի կողմից նետված ռումբերի քանակին։
21:15
Al Jazeera-ն, հղում անելով Կատարի պաշտպանության նախարարությանը, գրում է, որ այդ երկրի զինված ուժերը հաջողությամբ հետ են մղել ամերիկյան ավիաբազայի վրա իրանական կողմի օդային հարձակումը։
21:10
Բահրեյնը քաղաքացիներին հանդարտության կոչ է անում։ Այդ երկրի ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Բահրեյնում գտնվող անձինք պետք է թաքնվեն մոտակա ապահով վայրերում։
21:08
Լրատվամիջոցները փոխանցում են, որ Արաբական Միացյալ Էմիրությունները ևս փակել է իր օդային սահմանը։ Այդ մասին հրապարակում կա նաև Flightradar-ի X-ի միկրոբլոգում։
16:55 UTC
— Flightradar24 (@flightradar24) June 23, 2025
Qatar airspace - closed
UAE airspace - closed pic.twitter.com/jTVbOwzImD
20:46
Reuters գործակալության փոխանցմամբ՝ Իրանը 6 հրթիռ է արձակել Կատարի ուղղությամբ։ Թիրախում Դոհայի մոտ գտնվող ամերիկյան Ալ Ուդեիդ ավիաբազան է։
Ինչպես նշում են պարբերականի աղբյուրները, Դոհայում լսվում են պայթյունների ձայներ։
Տեղեկությունը հաստատել է նաև Իրանի պետական հեռուստատեսությունը։ Առկա տվյալների համաձայն՝ օդային տագնապի ազդանշաններ են հնչում նաև Բահրեյնում։
Ավելի վաղ Կատարը հայտարարել էր ժամանակավորապես օդային սահմանի փակման մասին։ Դեպի Դոհա մեկնող օդանավերը վայրէջք էին կատարում Բահրեյնի մայրաքաղաք Մանամայի օդանավակայանում։
SCENES ABOVE QATAR pic.twitter.com/znlqB11kIv
— Iran Observer (@IranObserver0) June 23, 2025
Սպիտակ տունը հայտարարել է, որ տեղյակ են և Պենտագոնի հետ միասին հետևում են իրադարձությունների զարգացմանը։ Դոնալդ Թրամփը ազգային անվտանգության թիմի հետ խորհրդակցություն է անցկացնում Սպիտակ տան Իրավիճակային սենյակում։
Լուրը թարմացվում է։
Լուսանկարում՝ Ալ Ուդեիդ ավիաբազան/Reuters գործակալության
Մեկնաբանել