HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելը հարվածել է Թեհրանում ուրանի հարստացման ցենտրիֆուգների արտադրությանը և իրանական հրթիռային գործարաններին

Իսրայելի պաշտպանության բանակը հունիսի 17-ի գիշերը հարվածներ է հասցրել Թեհրանում ուրանի հարստացման ցենտրիֆուգաների արտադրությանը և Իրանի տարածքում գտնվող հրթիռային գործարաններին։ Այդ մասին հայտնում է The Times of Israel-ը։ Գործողության ժամանակ Իսրայելի ռազմաօդային ուժերը գործի են դրել մոտ 50 ինքնաթիռ։

Իսրայելական կողմի փոխանցմամբ՝ թիրախների թվում են եղել սպառազինության արտադրության գործարանները, այդ թվում՝ «երկիր-երկիր» դասի հրթիռների հավաքման համար հումք և բաղադրիչներ արտադրող ընկերությունները, որոնք Իրանն արձակում է Իսրայելի ուղղությամբ։ Բացի այդ, հարվածների թիրախում են հայտնվել նաև ավիացիայի խոցման համար նախատեսված «երկիր-օդ» դասի հրթիռների համար համակարգեր և բաղադրիչներ արտադրող օբյեկտները:

Իրանական լրատվամիջոցները նաև հայտնում են, որ Թեհրանի արևելքում իսրայելական զինուժը հարվածել է նաև Իմամ Հուսեյնի համալսարանին։ The Times of Israel-ը ընդգծում է, որ ուսումնական այս հաստատությունը կապված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ։

Իրանը, իր հերթին, հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իրանական Tasnim գործակալությունը պնդում է, որ հրթիռային այդ հարվածը եղել է հակամարտության մեկնարկից ի վեր ամենազանգվածային հարվածներից մեկը։ 

Լուսանկարը՝ Majid Asgaripour/WANA

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter