HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Օքսիջեն» սրճարանում խախտվել են սանիտարահիգիենիկ պահանջները

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ «Մագնոլիա» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտում («Օքսիջեն» (Oxygen) Երևան, Մաշտոցի 42/6) խախտվել են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ամրագրված սանիտարահիգիենիկ պահանջները։ Մասնավորապես՝

- սննդի կառույցի՝ հացի թխման տեղամասի առաստաղը, պատերի որոշ հատվածները չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, չի կանխարգելվել բորբոսի աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը,

- հացի թխման տեղամասի աշխատանքային սեղանների մակերևույթները չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ հացի թխման տեղամասի գործունեությունը: Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter