
Էրդողանը օրինական է համարում Իսրայելի հարձակումից պաշտպանվելու Իրանի իրավունքը
Իրանը Իսրայելի հարձակումից պաշտպանվելու օրինական իրավունք ունի։ Այդ մասին Թուրքիայի խորհրդարանում հայտարարել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ։
«Իրանի համար միանգամայն բնական է, օրինական և իրավաբանորեն հիմնավորված պաշտպանել իրեն Իսրայելի անունով ավազակապետությունից և այդ երկրի կողմից իրագործվող պետական ահաբեկչությունից»,- նշել է նա։
Նա ընդգծել է, որ Թուրքիան անվտանգության ուժեղացված միջոցներ է ձեռնարկել Իսրայելի և Իրանի հակամարտության պատճառով։
«Մեր համապատասխան հաստատությունները գտնվում են բարձր պատրաստվածության վիճակում՝ Իսրայելի հարձակումների հնարավոր հետևանքների դեպքում։ Մենք պատրաստ ենք բոլոր տեսակի սցենարներին»,- թեման եզրափակել է նա։
Լուսանկարը՝ Daily Sabah-ի
Մեկնաբանել