HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թրամփը հուսով է, որ Իրանն ամբողջությամբ կհրաժարվի միջուկային ծրագրից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է՝ Իրանը կհամաձայնի լիովին հրաժարվել միջուկային ծրագրից։

«Ես հրադադար չեմ փնտրում, մենք ավելին ենք ուզում, քան պարզապես հրադադարը»,- Reuters գործակալության փոխանցմամբ հայտարարել է ԱՄՆ առաջնորդը՝ հավելելով՝ ցանկանում է, որ Իրանն ամբողջությամբ հրաժարվի միջուկային ծրագրից։

Թրամփն ընդգծել է, որ Իսրայելը չի պատրաստվում թուլացնել Իրանին հարվածների ինտենսիվությունը։ Ընդ որում, նա ազդարարել է իրավիճակի որոշակի փոփոխություն «առաջիկա երկու օրվա ընթացքում»։

Հիշեցնենք, որ հունիսի 16-ի ուշ երեկոյան Թրամփը լքել էր G7-ի գագաթնաժողովը՝ դա բացատրելով Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններով։ Դրանից ոչ շատ առաջ Truth Social-ում Թրամփը բոլորին կոչ էր արել «անհապաղ տարհանվել Թեհրանից»։

The Wall Street Journal պարբերականը հունիսի 16-ին, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Իրանի իշխանությունները ոչ պաշտոնական ալիքներով՝ արաբական երկրների միջոցով, ազդանշաններ են ուղարկել ԱՄՆ-ին միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին։

The Jerusalem Post-ն էլ, հղում անելով իր աղբյուրին, նշել էր, որ Թրամփը պատրաստվում է միջուկային գործարքի շուրջ «վերջին առաջարկը» անել Իրանին։ Դա ենթադրում է ուրանի հարստացումից ամբողջական հրաժարում, այդ թվում՝ քաղաքացիական նպատակներով կիրառումից։

Լուսանկարը՝ AP/Allison Robbert

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter