
Իրանական հրթիռն ընկել է Բեեր Շևայում, Իսրայելն էլ Թեհրանում հարվածել է միջուկային հետազոտությունների կենտրոնին
Հունիսի 20-ի առավոտյան Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևա քաղաքը ենթարկվել է իրանական հրթիռակոծության։ The Times of Israel-ը գրում է, որ բալիստիկ հրթիռը չի հաջողվել խոցել հակաօդային պաշտպանության միջոցներով։ Այն ընկել է բնակելի շենքերից ոչ շատ հեռու։ Թեթև վնասվածքներ է ստացել 5 մարդ, շենքերն էլ էապես վնասվել են։
דיווחים על נפילה בדרום הארץ; מד"א: "לא התקבלו דיווחים על נפגעים"
— כאן חדשות (@kann_news) June 20, 2025
(צילום: תיעוד מבצעי מד"א) @ItayBlumental @Itsik_zuarets pic.twitter.com/wCf0B1aEaI
Իսրայելի պաշտպանության բանակն էլ հայտարարել է, որ հունիսի 20-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը Թեհրանում հարվածել են ռազմական օբյեկտներին և միջուկային հետազոտության կենտրոնին։ Իսրայելական կողմի փոխանցմամբ՝ գործողությանը ներգրավվել է 60 ինքնաթիռ, որոնք արձակել են 120 ռումբ։ ՑԱԽԱԼ-ը նաև կադրեր է հրապարակել, որտեղ երևում է բալիստիկ հրթիռների արձակման կայաններին հարվածը։
Հիշեցնենք, որ իրանական հրթիռը հունիսի 19-ի վաղ առավոտյան Բեեր Շևայում հարվածել էր «Սորոկա» հիվանդանոցին։ Շենքը էապես վնասվել էր, տուժել էր մի քանի մարդ։ Առավոտյան հրթիռակոծության տակ էր հայտնվել է նաև Թել Ավիվը, Ռամատ Գանը և Հոլոնը։ Ընդհանուր առմամբ Իսրայելում հրթիռային հարվածների հետևանքով այդ ժամանակ տուժել էր մոտ 50 մարդ:
Լուսանկարը՝ The Associated Press գործակալության
Մեկնաբանել