HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ղազարյանը հանդիպել է Լիբերալ արդիականության կենտրոնի ներկայացուցիչների հետ

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը հուլիսի 8-ին հանդիպել է Լիբերալ արդիականության կենտրոնի համահիմնադիր Մարիելուիզե Բեկի եւ կենտրոնի «Արեւելյան գործընկերություն» ծրագրի ղեկավար Խաթիա Կիկալիշվիլիի հետ: Այս մասին հաղորդում են ԱԺ լրատվական ծառայությունից։

«Ողջունելով հյուրերին՝ Սոնա Ղազարյանը ներկայացրել է Հայաստանի՝ եվրոպական ինտեգրման զարգացումներն ու հեռանկարները, ինչպես նաեւ տարածաշրջանի պետությունների հետ հարաբերությունների կարգավորման ընթացքը: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին:

Հյուրերը ներկայացրել են եվրոպական ինտեգրման փուլում գտնվող պետությունների հասարակական կազմակերպությունների համագործակցության հեռանկարները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter