HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Խուզարկություններ՝ Գագիկ Ծառուկյանի տանը և «Մուլտի գրուպի» ընկերություններում. Իվետա Տոնոյան

Այսօր վաղ առավոտից իրավապահները խուզարկում են ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է նրա մամուլի խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը:

Քիչ անց Տոնոյանը հանդես է եկել նոր հայտարարությամբ՝ հայտնելով, որ գործողությունների աշխարհագրությունն ավելի մեծ է: «Այս պահին լայնածավալ խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում»,- գրել է Իվետա Տոնոյանը:

«Հետքի» տեղեկություններով՝ քննչական գործողություններն իրականացվում են փողերի լվացման քրեական վարույթով։

Քննչական կոմիտեից մանրամասներ չեն հայտնում։ ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանի փոխանցմամբ՝ քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ և ավելի ուշ պաշտոնական հաղորդագրություն կտարածեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter