Արուսյակ Մանավազյանն ընտրվել է ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արուսյակ Մանավազյանը կուսակցության վարչության նիստում ընտրվել է խորհրդարանական ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու։ Այս մասին նիստից հետո հայտնել է կուսակցության վարչության նախագահ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ՔՊ խմբակցության ղեկավարը ԱԺ ութերորդ գումարման խորհրդարանում Արթուր Հովհաննիսյանն էր։
Արուսյակ Մանավազյանը վարչապետ Փաշինյանի մերձավոր շրջապատից է, 2008-2019թթ. եղել է նրա հիմնադրած «Հայկական ժամանակ» օրաթերթի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ հաշվապահը, 2019-2021թթ.՝ տնօրենը: 2009-2021թթ.՝ «Մեր տպարանը» ՍՊԸ գլխավոր հաշվապահը:
2018- 2021թթ.-ին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամի հաշվապահը, 2019-2020թթ.՝ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ գլխավոր հաշվապահը: 2020-2021թթ.կատարել է «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ տնօրենի լիազորությունները:
2016 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: 2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
Լուսանկարը՝ Արուսյակ Մանավազյանի ՖԲ էջից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել