Որոնողական աշխատանքների արդյունքում հնարավոր է եղել դուրս բերել տասերկու զոհված զինծառայողի մարմին. հիմնականում մարմինները դուրս են բերվել 811, 812 դիրքերից և Ղազախալի կոչվող տեղամասից, որտեղ հակառակորդը խոցել էր վիրավորներին տեղափոխող մեքենան։
Քաղաքագետի հետ զրուցել ենք քաղաքական գործընթացների տարածաշրջանի վրա հնարավոր ազդեցությունների մասին։
Նարեշտարի անտառներում արված այս լուսանկարում խարույկի շուրջ հավաքված զինակիցների հետ նստած Էլմիրան ժպտում է։
«Հետքը» պարզել է, որ նորակառույց անասնագոմերը և դրանց զբաղեցրած հողամասը գրանցված են Խաչատուր Սուքիասյանի թիկնապահներից Ռոման Խանամիրյանի անունով։
Ամեն օր «Հետքի» խմբագրություն են դիմում տասնյակ քաղաքացիներ և բողոքում «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատանքից։ Ընթերցողների ահազանգերին «Հետքը» պարբերաբար անդրադառնում է։ Այս անգամ մեզ դիմել են Աջափնյակ Գ1 թաղամասի բնակիչները։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակում սկսեց Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով։ Այդ օրը Մարտակերտի շրջանի Նարեշտար գյուղում հերթապահություն էին իրականացնում Վանքի գումարտակի զինծառայողները։ Գումարտակի հրամանատարը Հրայր Սարգսյանն էր։
23-ամյա Էրիկի աշխատանքային սեղանին գրքեր են, որոնցով նա պարապում է՝ աշնանը համալսարան ընդունվելու համար: Աշխատասեղանից վերեւ զինվորի կիսադեմն է:
Չնայած իրականացվող ակտիվ վերականգնողական և գույքագրման աշխատանքների՝ հեղեղի պատճառած վնասների չափը և վերականգնման ժամկետները դեռևս հստակ չեն:
Աղետի գոտին ենթադրում է իրավական կարգավորումներ, հետագայում նաև՝ վնասի փոխհատուցում։
Նախնական տվյալներով՝ ամենամեծ վնասները կրել են Ալավերդու Սանահին կայարան թաղամասը և Քարկոփ բնակավայրը։
Ալավերդու Սանահին կայարան թաղամասում ապրող Սուսան Վարդանյանը մայիսի 25-ի ուշ երեկոյան հավերին ու խոզերին տեղավորել էր Դեբեդ գետի ափին գտնվող իրենց հողամասում կառուցված հավաբնում ու գոմում եւ բարձրացել տուն՝ հարեւանությամբ գտնվող բազմաբնակարան շենք:
Ալավերդու Բաղրամյան թաղամասում ապրող Նունե Էլիբեկյանն ու ամուսինը՝ Գառնիկ Կիրակոսյանը մայիսի 25-ի երեկոյան պատրաստվում էին քնել, երբ դուստրը զանգեց ու ասաց, որ Դեբեդ գետը վարարել է, լցվում է տները, ու պետք է դուրս գալ:
Ստորև լուանկարներ և տեսանյութ՝ Դիլիջանից Իջևան տանող ճանապարհից, որտեղով հոսում է Աղստև գետը։
Նրա կարծիքով ՀՀ իշխանությունները որդեգրել են արցախցիների արտագաղթի հասցնելու ռազմավարությունը։
Արցախցի կենդանաբան Վահրամ Հայրապետյանի հետ քայլում ենք ԳԱԱ Կենդանաբանության ինստիտուտի թանգարանում:
«Հետքը» սկսում է ներկայացնել Արցախի շփման գծի տարբեր հատվածներում տեղի ունեցած վերջին մարտական գործողությունները։
«Մարտական եղբայրություն» միաբանության անդամ, քաղաքագետ Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ զրուցել ենք բանակում անհրաժեշտ ռեֆորմների և մի շարք այլ կարևոր հարցերի մասին։
Դանիելյանն անդրադարձավ նաև երեկ տեղի ունեցած սահմանազատման հանձնաժողովների նիստին։ Նա տեղի ունեցած գործընթացն անօրինական որակեց։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները այսօր Երևանի Պետական համալսարանից շարժվեցին դեպի Հայաստանի ժուռնալիստների միություն։
Օրվա ընթացքում «Հետքը» պարբերաբար կտեղակացնի հետագա զարգացումների մասին։
Արցախից բռնի տեղահանված Տիգրան Ամիրխանյանն իր ծննդյան 17-ամյակը նշեց փողոցում՝ նստարանին նստած։
«Հետքի» տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Արմեն Մարտիրոսյանին։Նրա հետ խոսել ենք հիմնադրամի գոործունեության, առողջապահության ոլորտի խնդիրների, չգրանցված դեղերի և մի շարք այլ կարևոր թեմաների մասին։
Նրան հանդիպեցինք Վայոց ձորի անտառներում։ Գնացել էր մոնիթորինգի, նախորդ օրը արջեր, դեղնափորիկ մողես, տարբեր տեսակի թռչուններ, քարայծ էր նկարել։
Բելառուսական ապրանքներ վաճառող «Առ-բե ռետէիլ» ընկերության խանութների ցանցի նախկին աշխատակիցը «Հետքին» պատմել է, որ խանութների ցանցում վաճառվող մթերքի մեծ մասը ժամկետանց է։
«Հետքն» ուսումնասիրել է Հայաստանում չգրանցված դեղերի շուկան։ Փորձել ենք պարզել՝ որքանով են սև շուկայից ձեռք բերված դեղերն անվտանգ, ինչպես են բուժառուները դրանք ձեռք բերում, ու ինչու Հայաստանը չի գրանցում այդքան անհրաժեշտ դեղերը։
Լոռու մարզի Սարամեջ գյուղի ճանապարհը խորհրդային տարիներից հետո առաջին անգամ ասֆալտապատվել է 2023 թ-ին։
Վալերի Իսրայելյանը 2006թ.-ից Սարուշենի դպրոցում ֆիզկուլտուրա էր դասավանդում։ Նաև 310 դիրքի ավագն էր։ Ամեն հերթափոխի իրենց ջոկատով բարձրանում էին դիրքեր։
Փոխնախարի խոսքով՝ աշխարհը դեռևս չի էլ գտել գնումների համակարգում կոռուպցիայի հաղթահարման բանալին։
Ադրբեջացիների նահանջից հետո Վարդան Ավանեսյանին վիրակապել են, առաջին օգնություն ցույց տվել, ու տեղափոխել Ստեփանանկերտ։ Սեպտեմբերի 24-ին նրան պետք է վիրահատեին, սակայն բենզինի պահեստի պայթյունի պատճառով վիրահատությունը հետաձգվել է։
Խաչատուր Մկրտչյանի խոսքով՝ Փարաքարի համար մաքրման նոր կայան կառուցելու գաղափարը քննարկվում է, եթե պարզապես նորոգեն խողովակները, խնդիրը նորից կկրկնվի։
44-օրյա պատերազմում՝ 2020-ի հոկտեմբերի 2-ին, Ջրականում զոհվել է Լյուդմիլայի ավագ դստեր՝ Լուսաբերի ամուսինը՝ Ալեքսանդր Բաբայանը։ Նույն օրը վիրավորվել է կրտսեր դստեր՝ Մարոյի ամուսինը՝ Իվան Բաբայանը։
«Միգրացիան հույս է. հավաքագրման գործակալությունները մարդկանց երազանքներ են վաճառում,- ասում է Ռաջանն ու հավելում, որ շատ ընդունող երկրներում միգրանտները բռնության են ենթարկվում և դիմանում վատ կենսապայմաններին։-Սա ստրկության նոր ձև է»:
Գավառ այցելողները դժվար թե տեսած չլինեն քաղաքի մուտքի աջակողմյան մասում կանգուն բարձրահարկ շենքը։
Արդեն 3-րդ տարին է՝ Scream of soul (հոգու ճիչ) նախաձեռնության հիմնադիր Դանիել Արուտյունովը ձմռան ամիսներին, երբ Հայաստանի տարբեր լճեր սառցակալում են կազմակերպում է էքստրիմի տուրեր։
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ են անում սննդի կետերն իրենց օգտագործած ձեթի թափոնները։ Գիտե՞ք, որ դրանք 4-րդ դասի վտանգավորության թափոններ են համարվում ու ենթակա են վերամշակման։
Հարցին՝ արդյոք գտել է արվեստի այն ճյուղը, որտեղ իրեն ավելի լավ է զգում, ավելի հեշտ է կարողանում արտահայտել իր մտքերը, Էլիզաբեթը պատասխանում է, որ վերջնակետ չկա, նոր նյութերի, նոր ձևերի անվերջ որոնման մեջ է։
Որոշ գյուղական բնակավայրերում մարդիկ զրկված են կենսամակարդակի այնպիսի կարևոր ենթակառուցվածքներից, ինչպիսիք են պոլիկլինիկաները, մանկապարտեզները, դպրոցները, գազամակատարարումը և այլն։
Բժիշկ Քրիստինե Աղաջանյանն ամեն գիշերը աչքերը փակելիս հայտնվում է հարազատ քաղաքում՝ Ստեփանակերտում։ Իր տանն է, իր բակում։ Երազի մեջ ուրախանում է, բակից ուզում է ավելի շատ հող վերցնել։
Երեկոյան ժամերին լարման տատանումը 150 վոլտի է հասնում, ցերեկվա ժամերին լարումը տատանվում է 210-240-ի սահմանում։ Այսպիսով, բնակիչները չեն կարողանում երեկոյան ժամերին՝ ցածր լարման պայմաններում կենցաղային տեխնիկա օգտագործել։
Օրը սովորական աշխատանքային էր սեպտեմբերի 19-ին: Արցախի «Արեւիկ» մանկական հիվանդանոցում բուժվող երեխաներ կային: Կեսօրին պայթյունների ձայներ լսվեցին:
Արցախից բռնի տեղահանված 100-ից ավելի քաղաքացիների համար Աղավնաձորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ուսումնական բազան դարձել է ժամանակավոր կացարան։
Անժելայի որդին՝ 51-ամյա Մուշեղ Ավագյանը, հոգեկան առողջության խնդիր ունի։ Մոր պատմելով՝ 18 տարեկանում բակի տղաներից մեկի հետ վիճաբանել է, տղան հարվածել է Մուշեղի գլխին, որից հետո նրա մոտ տարօրինակ վարք է նկատվել։
Արցախի դեմ 2023 թ. սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակման ժամանակ նորից ստիպված են եղել թողնել ամեն ինչ ու դուրս գալ Արցախից։ Հրահատը նախընտրել է «ՈՒՐԱԼ»-ով ոչ թե փեթակները, այլ գյուղացիներին տեղափոխել։
2023-ի սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանվելուց հետո նրանք ապրում են Արարատի մարզի Նոյակերտ գյուղի մշակույթի տանը, որը բազմաթիվ արցախցիների ժամանակավոր կացարանն էր դարձել։
Նոր շիրիմների հողաթմբերի մոտ զոհվածների հարազատներն են՝ կանայք, ընկերները, երեխաները։
Երկուսն էլ զոհվել են 2023թ․-ի սեպտեմբերի 19-ին՝ Արցախի վրա ադրբեջանական հարձակման ժամանակ, Շուշիի մերձակայքում գտնվող «Խաչի պոստ» դիրքում։
Մարի Խաչատրյանը դիմել է «Հետքին» և պատմել, որ իր հոր սպանությունից հետո դատարանում մահվան են հասցրել հորեղբորը, այսօր էլ սպառնալիքներ է ստանում հոր սպանությունը կատարողի կողմնակիցներից։
Ալինան կրակոցի ձայները լսելիս հիշել է ամուսնու զանգն ու հասկացել, որ կռիվ է սկսվել։ Շրջափակման պայմաններում պատերազմի լուրն ավելի սարսափելի էր թվում, հաջորդող մի քանի օրերին Ալիկից լուր չունեին, կարծում էին, թե զոհվել է։
Բոլոր մանկապարտեզներից Մարիամին նույն պատասխանն են տվել՝ հերթագրված շատ երեխաներ կան, խմբերում տեղ չկա, ոչինչ անել չեն կարող։ Մասնավոր մանկապարտեզների վարձավճարներն էլ բարձր են, յուրաքաչյուր երեխայի համար միջինում՝ 70 000 դրամ։