HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ախալքալաք–Կարս երկաթուղին այլեւս բաց է Հայաստանից արտահանումների եւ Հայաստան ներմուծումների համար». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փասշինյանը հայտնել է, որ Ախալքալաք–Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանից արտահանումների եւ Հայաստան ներմուծումների համար։

«Ուրախ եմ հայտարարել, որ Ախալքալաք–Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանից արտահանումների եւ Հայաստան ներմուծումների համար։ Սա մեծ իրադարձություն է մեր երկրի տնտեսական կյանքում։ Շնորհակալ եմ Թուրքիայի եւ Վրաստանի գործընկերներին։

Հ․Գ․ Հայաստանն այսօր Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ ունի Ռուսաստանի, ապա եւ Ռուսաստանի եւ Ղազախստանի տարածքով Չինաստանի հետ։ Հիմա այլեւս Վրաստանի եւ Թուրքիայի տարածքով նաեւ Եվրոպական Միության հետ։ Առաջիկայում Հայաստան–Թուրքիա, Հայաստան–Ադրբեջան, ապա եւ Նախիջեւանով Հայաստան–Իրան երկաթուղու բացումն է։ Այս իրադարձություններին ականատես կլինենք առաջիկայում՝ TRIPP նախագծի իրագործման արդյունքում»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter