Բաբոն, Անկան ու Սաքոն` Էրեբունի ամրոցի պատին. այսօր ամրոցն ինչ վիճակում է
Էրեբունի ամրոցի պատերին վանդալիզմի նշաններ են՝ փորագրված անուններ, սիրո խոստովանություններ ու հրաժեշտի խոսքեր, թեև ամրոցը Երևանի ամենաայցելվող տուրիստական վայրերից է։ Ամրոցի որոշ պատեր քայքայվում են, մի մասի վրա կան մեծ ճաքեր։
Հուշարձանի տարածքը 30 հա է, ամրոցինը՝ 3 հա։ Ամրոցի տարածքը հսկում է միայն մեկ ոստիկան։ Տարածքում չկան տեսանկարահանող սարքեր, որոնք թույլ կտան վերահսկել ամրոցը մարդկային քիչ ռեսուրսով։ Քաղաքապետարանից պատասխանեցին, որ 2019 թվականից մինչ այսօր ամրակայման, վերակառուցման աշխատանք չի իրականացվել՝ բացառությամբ ամրոցի արտաքին լուսավորության արդիականացումը։
2025 թ․-ին Էրեբունի-Երևան տոնակատարությանը՝ մայրաքաղաքի 2807-ամյակը նշելու համար, ծախսվել է 755 մլն դրամ։ Իսկ ինչքա՞ն գումար է պետք այդ տոնի ամենահին խորհրդանիշի՝ Էրեբունի ամրոցի վերականգնման ու տեխնիկական վերազինման համար։
Այս տարի ամրոցն ընդգրկվել է «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի պատմամշակութային հուշարձանների նախնական ցանկում՝ որպես Երևանի ուրարտական ժառանգություն։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել