HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահմանվել են պատվովճարի չափեր՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով հերթական պայմանագիր կնքելու դեպքում

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայություն անցնող զինծառայողների կողմից հերթական պայմանագիր կնքելու դեպքում սահմանել պատվովճարի չափեր։ Այս մասին հաղորդում են Կառավարությունից։

«Ինչպես նշել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, 2 տարի ժամկետով հերթական պայմանագիր կնքելու դեպքում պատվովճարի չափը սահմանվել է 1,5 մլն դրամ, իսկ 5 տարի ժամկետով հերթական պայմանագիր կնքելու դեպքում՝ 5 մլն դրամ:

«Փոփոխվում է նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային ծառայության փոխադրվելու համար սահմանված ժամկետը, որի արդյունքում ծրագրով պայմանագրային զինվորական ծառայության անցնելու դիմում կարող են ներկայացնել պարտադիր զինվորական ծառայության՝ 4 ամիսը լրացած զինծառայողները՝ նախկին 6 ամսվա փոխարեն»,- ասել է փոխնախարարը:

Արման Սարգսյանը նշել է, որ ստացվում է՝ ժամկետային զինծառայողը, որը զորակոչվում է բանակ 18 տարին լրանալուն պես, 4 ամիս հետո կարող է դառնալ պայմանագրային, արդեն օգտվել պայմանագրային զինծառայողի համար նախատեսված աշխատավարձից, ատեստավորվելու հնարավորությունից, ստանալ այդ ժամանակահատվածում աշխատավարձ, ծառայել իր բնակության վայրին մոտ նախորոշված իր համար ցանկալի զորամասում և 5 տարվա պարագայում ստանալ 5 մլն դրամ, իսկ 10 տարվա պարագայում՝ ևս 5 մլն: Այսինքն՝ զինծառայողը կստանա և՛ աշխատավարձ, իսկ 10 տարի ծառայելուց հետո, ընդհանուր վերցրած աշխատավարձից բացի, կստանան նաև 10 մլն դրամ պատվովճար»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter