Անժելայի որդին՝ 51-ամյա Մուշեղ Ավագյանը, հոգեկան առողջության խնդիր ունի։ Մոր պատմելով՝ 18 տարեկանում բակի տղաներից մեկի հետ վիճաբանել է, տղան հարվածել է Մուշեղի գլխին, որից հետո նրա մոտ տարօրինակ վարք է նկատվել։
Արցախի դեմ 2023 թ. սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակման ժամանակ նորից ստիպված են եղել թողնել ամեն ինչ ու դուրս գալ Արցախից։ Հրահատը նախընտրել է «ՈՒՐԱԼ»-ով ոչ թե փեթակները, այլ գյուղացիներին տեղափոխել։
2023-ի սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանվելուց հետո նրանք ապրում են Արարատի մարզի Նոյակերտ գյուղի մշակույթի տանը, որը բազմաթիվ արցախցիների ժամանակավոր կացարանն էր դարձել։
Նոր շիրիմների հողաթմբերի մոտ զոհվածների հարազատներն են՝ կանայք, ընկերները, երեխաները։
Երկուսն էլ զոհվել են 2023թ․-ի սեպտեմբերի 19-ին՝ Արցախի վրա ադրբեջանական հարձակման ժամանակ, Շուշիի մերձակայքում գտնվող «Խաչի պոստ» դիրքում։
Մարի Խաչատրյանը դիմել է «Հետքին» և պատմել, որ իր հոր սպանությունից հետո դատարանում մահվան են հասցրել հորեղբորը, այսօր էլ սպառնալիքներ է ստանում հոր սպանությունը կատարողի կողմնակիցներից։
Ալինան կրակոցի ձայները լսելիս հիշել է ամուսնու զանգն ու հասկացել, որ կռիվ է սկսվել։ Շրջափակման պայմաններում պատերազմի լուրն ավելի սարսափելի էր թվում, հաջորդող մի քանի օրերին Ալիկից լուր չունեին, կարծում էին, թե զոհվել է։
Բոլոր մանկապարտեզներից Մարիամին նույն պատասխանն են տվել՝ հերթագրված շատ երեխաներ կան, խմբերում տեղ չկա, ոչինչ անել չեն կարող։ Մասնավոր մանկապարտեզների վարձավճարներն էլ բարձր են, յուրաքաչյուր երեխայի համար միջինում՝ 70 000 դրամ։
Արմավիրի մարզի Քարակերտ և Դալարիկ գյուղերի միջնամասում վագոնների հիմնական մասը պոկվել է, դուրս եկել ռելսերից և կողաշրջվել` պոկելով ռելսերը, հոսանքի սնուցման հենասյուներն ու լարերը։ Շրջված վագոնները մետաղի ջարդոնի են վերածվել։
4-րդ դասարանի աշակերտուհի Մանե Միրզոյանն ասում է՝ ուսուցիչը բոլորին հրահանգեց արագ իջնել նկուղ, որտեղ մնացին մինչեւ երեկո։ Չորս օր հետո ստիպված եղան դուրս գալ քաղաքից, իսկ սեպտեմբերի 25-ին թողեցին Արցախն ու եկան Հայաստան։
20 հոգով ապրում են 4-սենյականոց տանը Ռոմելա Դանիելյանը իր 7 հոգանոց ընտանիքում հյուրընկալելե է Արցախից տեղահանված 13 հոգու։
Գրիգորյանների ընտանիքին հանդիպեցինք Գորիսի դրամատիկական թատրոնի մերձակայքում։ Ընտանիքի կրտսեր որդին՝ 2-ամյա Հայկը մեքենայի պատուհանից դուրս էր նայում։
Գորիսի դրամատիկական թատրոնի շենքում և հարակից հրապարակում տեղահանված արցախցիների թիվը կտրուկ նվազել է։
Գորիս-Երևան մայրուղով Երևան ընթացող մեքենաների քանակը զգալիորեն շատ է, քան հակառակ ուղղությամբ ընթացողներինը։
Մի շիրմաքարի մոտ էլ տատը, որ հավանաբար նոր էր եկել Արցախից հեկեկալով լալիս ու թոռանը պատմում էր՝ ինչպես թողեցին իրենց տունը։ Պատմում էր, որ կարոտել էր, վերջին անգամ մեկ տարի առաջ է այցելել թոռանը։
Արցախից Հայաստան տեղափոխված ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած քաղաքացիներից մի քանիսը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Մի խումբ ուսանողներ շրջել են Երևանի բուհերով և կոչ արել բոլոր ուսանողներին դուրս գալ փողոց։
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահը շեշտում է, որ այս ընտրություններին մասնակցում են նոր քաղաքական մտածողությամբ, իրատեսական ծրագրով, սոցիալական նախագծերով և մարդկանց կյանքի որակը բարելավելու նպատակով։
Թևանյանը շեշտում է, որ այս ընտրություններում ակնկալում են երևանցիների քվեն, որպեսզի երկրում ամբողջական իշխանափոխություն իրականացնեն, քանի որ Հայաստանում առկա անվտանգային խնդիրները պայմանավորված են գործող իշխանությունների վարած քաղաքականությամբ։
Միևնույն ժամանակ սպասվող ընտրությունների արդյունքով ձևավորվելիք ավագանիում Դավիթ Խաժակյանը չի բացառում համագործակցությունը որևէ քաղաքական ուժի հետ, եթե դա լինի հանուն «Լուսավոր Հայաստան» կուսակցության ծրագրային դրույթների իրականացման։
Նա նշում է, որ Երևանում իշխանափոխություն անելով՝ գործընթացը տարածելու են ամբողջ Հայաստանով։ «Անցնցում, ժողովրդավարական ճանապարհով իշխանափոխությունը կարևորագույն կոմպոնենտ է զարգացման համար»,- շետշում է Թանդիլյանը։
Առավոտյան ժամը 7-ին Հայկ Աբելյանը բացում է արհեստանոցի դուռը, միացնում երաժշտությունն ու անցնում գործի։ Հիմնականում դասական երաժշտությունն է լսում, հատկապես Բախ է սիրում։
Խոսելով քարոզարշավի ընթացքի մասին՝ Նելլի Հարությունյանն ասում է, որ գործող իշխանական թիմը չարաշահում է վարչական ռեսուրսը և օգտագործում է պետական ապարատը քարոզարշավի ընթացքում իրենց նպատակներին հասնելու համար։
«Հաղթանակ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանը վստահեցնում է, որ ընտրություններում հաղթելու դեպքում իրենց թիմը կարող է վեց ամսվա ընթացքում Երևանի հիմնական խնդիրները բերել բալանսի, որից հետո կանցնեն հիմնական բարեփոխումներին։
Նրա խոսքով՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժեր կան, որոնք ներկայացնում են Ռուսաստանի շահերը, և ռուսական կապիտալի միջոցով նպատակ ունեն ներկայացված լինել Երևանի քաղաքային իշխանությունում։
Այս ամառ արդեն մի քանի անգամ սեփական միջոցներով մաքրել են նկուղն ու դիտահորերը։ Հին ու մաշված կոյուղագծերը շենքի միակ խնդիրը չեն, տարիների ընթացքում, նկուղ լցվող կեղտաջրերի պատճառով շենքը թեքվել է, տանիքից սկսել են քարեր թափվել բակ։
Հարութի՝ սենյակ մտնելուն պես նրա սերինոսները՝ Դիանան ու Ջիմին, ակտիվանում են՝ ինչ-որ ձայներ հանում: Ասում է՝ Դիանան սիրում է նկարվել, Ջիմին էլ լավ պարում է:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ խոսել ենք նաև Հայաստանում մարդու իրավունքների խախտումների, ոստիկանությունում բռնության դեպքերի, կալանքի հետ կապված խնդիրների և մի շարք այլ հարցերի մասին։
Մակունցի բիզնես գործընկերները ևս պատահական մարդիկ չեն. նրանցից մեկը Գագիկ Ջհանգիրյանի խնամին է, մյուսը՝ նախկին առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալը:
Պետք չի էս պարտությանը անուն կպցնել․ մարդիկ կռվել են, ես ցույց տվեցի, թե ամեն յոթ հոգանոց դիրքի վրա քանի հակառակորդի տանկ է խփված։
Գուցե հենց այս աշնանը Հայաստանում սկսի գործել ռոբոտաշինության միջազգային կենտրոն, որը ոչ միայն մասնագետներ է պատրաստելու, զարգացնելու գիտահետազոտական ուղղվածությունն այս ոլորտում, այլեւ միջազգային փորձն է բերելու Հայաստան:
Նրանք չեն հանդիպում գնորդներին: Եթե որոշել եք կեղծ թղթադրամներ գնել, գումարը պետք է փոխանցեք նրանց տրամադրած բիթքոինի հաշվին, որից հետո ձեզ կուղարկեն այն հասցեն, որտեղ դրված են կլինեն կեղծ թղթադրամները։
Տուժողը մտավախություն ունի, որ Աշոտ Կոստանյանը հնարավոր է կարողանա ազդել գործի ընթացքի վրա՝ հաշվի առնելով ավելի վաղ նրա խոսքերը, որ դատական համակարգում կապեր ունի և կարող է օգնել Մարիաննային դատական գործերը իր օգտին լուծելու համար։
Ըստ Շահնազար Ալավերդյանի՝ ոստիկանության աշխատակիցները հայտնել են, թե նա ձերբակալված է։ Վերջինս կարծել է, թե կատակում են, ապա նրան հրահանգել են դատարկել գրպանները։
Պատերազմի մասին այս անգամ խոսել ենք Արցախի հանրապետության պաշտպանության նախկին նախարար, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հետ:
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում նրա հիշատակի օրը հավաքվել էին հարազատներն ու ընկերներները։
«Ամենաշատ զոհերը առաջին օրը ունեցանք՝ հրամանատարը զոհվեց, տեղակալը՝ վիրավորվեց, ինքնասպան եղավ». 44-օրյա պատերազմ․ ինչու՞ պարտվեցինք
Մանուշին նաև ասել էին, որ ստանալու է հավելավճարներ։ Աշխատավարձը Մանուշը ստանում էր առձեռն։ Նա ընկերությունում աշխատել է 5 ամիս։
Մարդ կա՝ խաղող է սիրում, մարդ էլ կա՝ սիրում է խաղող ուսումնասիրել: Քրիստինե Մարգարյանը երկրորդ խմբից է: Հենց նրա շնորհիվ է, որ այսօր Հայաստանի խաղողի սորտերը անձնագիր ունեն:
Ամենակոնսերվատիվ տվյալներով՝ պատերազմին ադրբեջանական կողմից մասնակցել է թուրքական բանակի 80 սպա, որոշ՝ էլի լուրջ աղբյուրներում այդ թիվն անցնում է 1000-ը։
Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղից 2020թ․-ի արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվել է 4 ժամկետային զինծառայող։
Արդեն 3-րդ օրն է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները նստացույց են անում Կառավարության շենքի առջև։
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Արթուր Պապյանը կարծում է, որ կախված բանկերից արտահոսած տվյալների ռիսկերը կարող են տարբեր լինել, զեղծարարների համար հեշտ կլինի մարդկանց տվյալների տիրապետել։
Օրեր առաջ ԳԱԱ Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի (ՀՊԻ) աշխատակիցները ստացել են Կառավարության որոշման մի նախագիծ եւ անակնկալի եկել։
Հայաստանի և Արցախի սահմանային հատվածներում մոտավոր 6000 ադրբեջանցի հատուկջոկատային է տեղակայված,որոնց առջև խնդիր է դրված ոչնչացնել Արցախի զորամիավորումները։
2020-ի հունիսից Մարիամ Խաչատրյանը իր էլեկտրոնային հասցեին «Հայբիզնեսբանկից» ծանուցումներ է ստացել: Դրանք տարբեր անձանց բանկային գործարքների քաղվածքներ են: Սկզբում Մարիամը մտածել է, որ շփոթմունք է և ջնջել է հաղորդագրությունները։
Տան բակի ավազանման հողում քարերը, կարծես, ուլունքների պես շարված լինեն։ Առաջին հայացքից հողը չորացած լճակի է նման։
2024 թ. մարտի-ապրիլ ամիսներին մեր իսկ երկրում հնարավոր կլինի տեսնել տիեզերակայան, մարսագնացներ, ռոբոտներ։ Եվ դա լինելու է ոչ թե դրվագ ֆանտաստիկ ֆիլմից, այլ իրական գիտական հետազոտություն:
«Հետք»-ը օրերս քաղաքացիների ահազանգով Ծաղկաձոր քաղաքում ծառերն արմատախիլ անելու դեպք է արձանագրել։