HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում նախատեսվող միջազգային պատվիրակությունների և բարձրաստիճան հյուրերի այցերով պայմանավորված՝ հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևան քաղաքի մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։

Հոկտեմբերի 15-ին, ժամը 6.00-ից մինչև 23.00-ն՝ ժամանակ առ ժամանակ, երթևեկությունը կսահմանափակվի հետևյալ փողոցներում և ճանապարհահատվածներում․

  • Գեներալ Ի․ Գասպարյանի փողոց,
  • Երևանյան փողոց,
  • Իսակովի պողոտա,
  • Հաղթանակի կամուրջ,
  • Արգիշտի փողոց,
  • Գրիգոր Լուսավորչի փողոց,
  • Իտալիայի փողոց,
  • Խորենացու փողոց,
  • Վազգեն Սարգսյան փողոց,
  • Հանրապետության հրապարակ,
  • Նալբանդյան փողոց,
  • Թումանյան փողոց,
  • Աբովյան փողոց,
  • Արամի փողոց,
  • Պուշկինի փողոց,
  • Տերյան փողոց,
  • Բեյրութի փողոց,
  • Աթենքի փողոց,
  • Բրազիլիայի հրապարակ,
  • Ծիծեռնակաբերդի խճուղի,
  • Մաշտոցի պողոտա,
  • Պարոնյան փողոց,
  • Պռոշյան փողոց,
  • Բաղրամյան պողոտա,
  • Ֆրանսիայի հրապարակ,
  • Սայաթ-Նովա պողոտա։

Հոկտեմբերի 16-ին, ժամը 6․00-ից մինչև 20․00-ն՝ ժամանակ առ ժամանակ, երթևեկությունը կսահմանափակվի հետևյալ փողոցներում և ճանապարհահատվածներում․

  • Աբովյան փողոց,
  • Պուշկինի փողոց,
  • Արամի փողոց,
  • Տերյան փողոց,
  • Թումանյան փողոց,
  • Նալբանդյան փողոց,
  • Հանրապետության հրապարակ,
  • Վազգեն Սարգսյան փողոց,
  • Խորենացու փողոց,
  • Բեյրութի փողոց,
  • Գրիգոր Լուսավորչի փողոց,
  • Արգիշտի փողոց,
  • Մաշտոցի պողոտա,
  • Ոսկերիչների փողոց,
  • Հաղթանակի կամուրջ,
  • Աթենքի փողոց,
  • Իսակովի պողոտա,
  • Երևանյան փողոց,
  • Գեներալ Ի․ Գասպարյանի փողոց։

«COP17 միջազգային համաժողովի շրջանակում հնարավոր խցանումներից և անհարմարություններից խուսափելու, ինչպես նաև մայրաքաղաքի ճանապարհային ցանցի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է հնարավորության դեպքում սահմանափակել անձնական տրանսպորտային միջոցների օգտագործումը, նախապատվությունը տալ հասարակական տրանսպորտին և նախապես պլանավորել երթուղիները՝ հաշվի առնելով նախատեսվող սահմանափակումները։

Գիտակցելով, որ սահմանափակումները կարող են որոշակի անհարմարություններ առաջացնել՝ հայցում ենք ձեր ներողամտությունը և շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։ Ձեր աջակցությունն ու պատասխանատու վարքագիծը կարևոր են միջազգային նշանակության այս միջոցառման անվտանգ և պատշաճ կազմակերպման համար»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter