Արտաշատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հաղորդում են, որ «ՎԱՆ» Ա/Կ-ին պատկանող և Արարատի մարզ, ք․Արտաշատ, Երևան-Երասխ մայրուղի 4/1 հասցեում գործող հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են օրենսդրական պահանջները, մասնավորապես՝
- սննդի կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, եղել են ճաքեր,
- սննդի կառույցի առաստաղները չեն պահվել նորոգ վիճակում, հարթ չեն եղել, որպեսզի կանխարգելվի մասնիկների թափվելու հնարավորությունը։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը:
ՍԱՏՄ-ից հաղորդում են, որ խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել