HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հանդիպում է ունեցել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հետ, ով ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման 6-ամյա ժամկետը։ Այս մասին հաղորդում են Կառավարությունից:

«Վարչապետը շնորհակալություն է հայտնել Արման Դիլանյանին գործունեության և բարդ ժամանակաշրջանում ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար։ «Այս կարգավորումն առաջին անգամ է գործում, երբ Սահմանադրական դատարանի գործող նախագահի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է վեց տարվա ժամանակահատվածում, և Սահմանադրական դատարանը պետք է նոր նախագահ ընտրի։ Ես, պարզապես ամփոփելով Ձեր գործունեության շրջանը, ևս մեկ անգամ ուզում եմ գնահատանքի խոսք ասել, որովհետև երկրի բարձրագույն պաշտոններից մեկը զբաղեցնելը և դա տրամաբանական լրումին հասցնելը, իհարկե, շատ բանի մասին է խոսում», -ասել է վարչապետը։

Արման Դիլանյանն անդրադարձել է 6 տարիների ընթացքում ծավալած գործունեությանը։ ՍԴ նախագահը շնորհակալություն է հայտնել նաև գործընկերներին, որոնց հետ կարողացել է հաղթահարել այդ բարդ ժամանակահատվածը՝ գտնվելով և՛ ժողովրդի, և՛ պետության կողքին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter