Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Աղվան Արշավիրի Վարդանյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
- 3 անշարժ գույք.
- 1 անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտ.
- 1 տրանսպորտային միջոց.
- 3 իրավաբանական անձանցում մասնակցություն.
- բանկում ներդրված 2 ավանդ և դրանց դիմաց հաշվեգրված տոկոսները.
- 43 միլիոն 65 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ.
- 192 միլիոն 99 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել