Դեյվիդ Ալենը մասնակցել է Ամուլսարի հանքավայրի բացման արարողությանը
ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն օրեր առաջ մասնակցել է Ամուլսարի հանքավայրի բացման հանդիսավոր արարողությանը։ Այս մասին հաղորդում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։
««Լիդիան Արմենիա» ընկերության Ամուլսարի ոսկու հանքը Հայաստանում ամերիկյան ամենախոշոր ներդրումներից է։ Անցած հանգստյան օրերին ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միասին մասնակցեց հանքի բացման արարողությանը։
Caterpillar ընկերության տեխնիկայի և այլ ամերիկյան տեխնոլոգիաների շնորհիվ Ամուլսարի հանքը նոր չափանիշ է սահմանում պատասխանատու և կայուն հանքարդյունաբերության համար։ Կրիտիկական հանքանյութերի վերաբերյալ ԱՄՆ-Հայաստան փոխըմբռնման հուշագրի շրջանակում Միացյալ Նահանգները կշարունակի ներդրումներ կատարել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել